USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Facebook–ի հիմնադիրը երկրորդ անգամ հայր է դարձել

29.08.2017, 12:37
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։ Այդ մասին միլիարդատերը գրել է Facebook–ի իր էջում։
Facebook–ի հիմնադիրը երկրորդ անգամ հայր է դարձել

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։ Այդ մասին միլիարդատերը գրել է Facebook–ի իր էջում։

Ցուկերբերգը լուսանկար է հրապարակել, որում նրա և կնոջ ձեռքին նորածինն է և նրա ավագ քույրը` Մաքսը։ Մարկը հայտնել է, որ իրենք Պրիսցիլայի հետ որոշել են աղջկան կոչել Ավգուստա (August):

Բացի այդ, Facebook–ի հիմնադիրն իր էջում Ավգուստայի ծննդյանը նվիրված ջերմ գրառում է հրապարակել։

«Թանկագին Ավգուստա, բարի գալուստ այս աշխարհ։ Մենք քո մայրիկի հետ անհամբեր սպասում ենք այն պահին, թե երբ կտեսնենք` ով ես դառնալու։ Երբ քույրիկդ ծնվեց, մենք նամակ գրեցինք այն աշխարհի մասին, որում կուզեինք ապրել, և այժմ դու այն ածխարհում ես, որտեղ կրթությունն ավելի լավն է դարձել, հիվանդությունները` ավելի քիչ, ավելի ուժեղ և հավասար հնարավորություններով աշխարհում։ Մենք գրել էինք, որ գիտության և տեխնիկայի բոլոր նվաճումների հետ ձեր սերունդը պետք է ավելի լավը լինի, քան մերը, և մենք պարտավոր ենք մեր լուման ներդնել դրա համար։ Նույնիսկ չնայած, որ գլխագրերը հաճախ ասում են, թե դա այդպես չէ, մենք կարծում ենք, որ դրական միտումներ կլինեն։ Մենք լավատես ենք ապագայի նկատմամբ»,– գրել է Ցուկերբերգը։

Ցուկերբերգի կարողությունը կազմում է 69.9 մլրդ դոլար։ Դա մոլորակում մեծությամբ հինգերորդ կարողությունն է։ -0-