USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Facebook –ը հավանություն է տվել մեկնաբանություններում GIF–ի օգտագործմանը

16.06.2017, 19:55
Facebook սոցիալական ցանցի թիմը նշել է GIF ֆայլային ֆորմատի 30-ամյակը` թույլատրելով օգտագործել այն գրառումների մեկնաբանություններում։
Facebook –ը հավանություն է տվել մեկնաբանություններում GIF–ի օգտագործմանը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի/ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցի թիմը նշել է GIF ֆայլային ֆորմատի 30-ամյակը` թույլատրելով օգտագործել այն գրառումների մեկնաբանություններում։

Ինչպես հաղորդում է Ferra.ru–ն, մինչ այս Facebook–ի օգտատերերը կարող էին GIF պատկերներ տեղադրել ստատուսների թարմացումներում, սակայն 2017 թ.–ի հունիսի 15-ից այդ ծառայությունը հասանելի է նաև մեկնաբանություններում։

Մեկնաբանությունների գործիքակազմում օգտատերերին հասանելի է նաև GIF–ի որոնումը։ Միաժամանակ Facebook–ի թիմը ներկայացրել է հետաքրքիր վիճակագրություն։ Մասնավորապես, Facebook–ի Messenger–ով անցյալ տարի ուղարկվել է 13 մլրդ GIF, դա գրեթե 25 հազար GIF է մեկ րոպեում։ Նշվում է, որ վերջին 1 տարվա ընթացքում Messenger–ով GIF–երի ուղարկման քանակը եռապատկվել է։–0–