USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Facebook–ը հնարավորություն է տալիս օգտատերերին խմբագրել գրառումները

27.09.2013, 14:26
Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցը հնարավորություն է տալիս օգտատերերին խմբագրել գրառումները, վկայում են Digit.ru–ի թեստավորման արդյունքները։

Facebook–ը հնարավորություն է տալիս օգտատերերին խմբագրել գրառումները

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցը հնարավորություն է տալիս օգտատերերին խմբագրել գրառումները, վկայում են Digit.ru–ի թեստավորման արդյունքները։

Ինչպես ցույց է տվել թեստավորումը, սոցցանցի օգտատերերն այժմ կարող են փոխել իրենց գրառումների բովանդակությունը դրանց հրապարակումից հետո։ Ամեն գրառման մենյուում, որտեղ ավելի վաղ կային միայն «հեռացնել նշումը» և «հեռացնել տարեգրքից» ֆունկցիաները, հայտնվել է նաև «խմբագրել» ֆունկցիա։ Կարելի է նաև խմբագրել հրապարակման ամսաթիվն ու վայրը։ Ավելի վաղ գրառումները հնարավոր էր միայն վերահրապարակել` փոփոխված բովանդակությամբ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Digit.ru–ն, Facebook–ը պատրաստվում է գործարկել նորությունների ժապավենում օգտատերերի տեսանյութերի ավտոմատ սկսման ֆունկցիան, որի թեստավորումը սկսվել է սեպտեմբերին։–0–