Facebook–ն անանուն սոցցանց է բացել
24.10.2014,
13:41
Facebook–ի Creative Labs թիմը Rooms նոր հավելված է գործարկել, գրում է Cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Facebook–ի Creative Labs թիմը Rooms նոր հավելված է գործարկել, գրում է Cnews.ru–ն։
Հավելվածը մշակել է մեկ տարի առաջ Facebook–ին վաճառված Branch կայքի համահիմնադիր Ջոշ Միլերը (Josh Miller)։Երբ Միլերը եկավ Facebook–ի թիմ, նա ողջունեց ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի այն գաղափարը, համաձայն որի պետք է այնպիսի հավելված մշակել, որը թույլ կտա դասական զրույցներ սկսել ըստ հետաքրքրությունների։
Rooms–ի կարևոր առանձնահատկությունը յուրաքանչյուր զրույցի համար առանձին նոր ծածկանուն ընտրելն է։ Որևէ այլ ցանկացած տեղեկություն, բացի ծածկանունից, զրույցի մասնակիցների համար հասանելի չէ։ «Մենք սիրում ենք համացանցը, որովհետև այն թույլ է տալիս մեզ լինել այնպիսին, ինչպիսին ուզենք։ Նշանակություն չունի, թե որտեղ եք ապրում, ինչ տեսք ունեք կամ քանի տարեկան եք` բոլորս շատ տարբեր ենք»,– ասել են հավելվածի մշակողները։
Հավելվածը ստեղծվում է հակառակ Facebook–ի` օգտագործողների գաղտնիության վերաբերյալ հաստատված կարծիքի։ Մինչ օրս սոցիալական ցանցի փիլիսոփայությունը ենթադրում էր միայն իսկական անունների օգտագործում, որոնք թույլ են տալիս պարզել օգտագործողի ինքնությունը, նրա աշխատանքային և ընտանեկան կապերի պատկերը։
Rooms–ը թարգմանաբար նշանակում է` «սենյակներ»։ Այդ եզրույթը սկիզբ է առնում IRC տարածված լինելու ժամանակից, երբ սոցիալական ցանցեր դեռևս գոյություն չունեին, և համացանցից օգտվողները շփվում էին միմյանց հետ հատուկ ծրագրերով` «սենյակներ» կամ ըստ հետաքրքրությունների ուղիներ ստեղծելով։
Rooms–ում շփումը հետաքրքիր է կազմակերպված։ Զրույցը հաղորդագրությունների, լուսանկարների և տեսանյութերի ժապավեն է։ Զրույցը ստեղծողը անուն է հորինում և հրավիրում միանալու այլ մասնակիցների` առանց որևէ շաղկապման Facebook–ի գրառումներին։
Հրավերը QR–կոդով պատկեր է, որն օգտագործողը պետք է պահպանի ֆոտոթանգարանում և ուղարկի հրավիրվող մասնակցին։ Երբ վերջինը ստանում է կոդը, նա պետք է պահպանի այն ֆոտոթանգարանում, որից հետո բացի Rooms–ը։ Յուրաքանչյուր բացման ժամանակ հավելվածը լուսանցնում է ֆոտոթանգարանը QR-կոդերով հրավերները ստուգելու համար և ավելացնում է օգտագործողին համապատասխան չատերին։
Միլերի կարծիքով, հրավերների այս ձևն ավելի բնական է բջջային հեռախոսների համար, քան հղումների փոխանակումը։
Զրույցի հեղինակը կարող է այն ձևավորել իր ճաշակով` ընտրել հետին պլանի նկարը, գուներանգը, տեքստը և «հավանել» ներքին կոճակի «սմայլը», ընտրել և ամրացնել ստացվող հաղորդագրությունները։ Հասանելի են նաև հասանելիության կառավարման գործառույթները։ Կարելի է սահմանափակել զրույցի մասնակցությունն ըստ տարիքի, նշանակել համակարգողների, սահմանել վարքի կանոններ և դուրս հրավիրել այդ կանոնները խախտողներին։ Նաև կարելի է սահմանափակում սահմանել զրույցի բովանդակության համար։
Rooms հավելվածը գործարկվել է դեռևս միայն iPhone–ի համար։ Այն կարող են ներբեռնել (հղումը` App Store–ում) ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և անգլիալեզու որոշ այլ երկրների բնակիչները։ Այլ երկրներում հավելվածի հասանելիության մասին Facebook–ը չի հայտնել։ -0-