USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Facebook–ի հայկական գովազդային դաշտը ոչ մի կերպ չի կարգավորվում. փորձագետ

19.11.2013, 17:38
Facebook–ի հայկական գովազդային դաշտը ոչ մի կերպ չի կարգավորվում, երեքշաբթի լրագրողներին ասաց «Google Adwords և Goggle Analytics համակարգեր» գիտական ընկերության մարքեթինգի մասնագետ Արմեն Սարգսյանը։
Facebook–ի հայկական գովազդային դաշտը ոչ մի կերպ չի կարգավորվում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Facebook–ի հայկական գովազդային դաշտը ոչ մի կերպ չի կարգավորվում, երեքշաբթի լրագրողներին ասաց «Google Adwords և Goggle Analytics համակարգեր» գիտական ընկերության մարքեթինգի մասնագետ Արմեն Սարգսյանը։

Ըստ նրա` այսօրվա դրությամբ գովազդային վերնագրերը շատ անգամ չեն համապատասխանում գովազդային արտադրանքին և ավելի շուտ էրոտիկ բնույթ են կրում` այցելուներին գրավելու համար։

«Այդ ամենը պայմանավորված է հայկական գովազդի ոչ մեծ շուկայի նկատմամբ Facebook–ի հետաքրքրության բացակայությամբ, ինչը սահմանափակումների կամ թարգետինգի նկատմամբ պահանջների բացակայության է հանգեցնում»,– ասաց Սարգսյանը` ընդգծելով, որ Եվրոպայի շատ երկրներում գոյություն ունեն նման սահմանափակումներ և նույնիսկ տուգանքներ` անգամ մինչև ցանցում գովազդի լիցենզիայի զրկում։

Նա նշեց, որ արդյունքում գովազդատուները բնակչության նկատմամբ ոչ ճիշտ մոտեցում և անհադուրժողական վերաբերմունք են դրսևորում` թույլ տալով անպարկեշտ բնույթի անորակ գովազդ տարածել։  
 
Միաժամանակ նա նշեց, որ տվյալ պահին անպարկեշտ գովազդի պես  դրսևորումների դեմ պայքարի մեթոդներ չկան` ընդգծելով, որ դրա համար անհրաժեշտ է լիցենզավորում կիրառել, ինչպես աշխարհի մյուս երկրներում։ –0–