USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Facebook–ը նշում է 10–ամյակն աշխարհի խոշորագույն սոցցանցի կարգավիճակում

04.02.2014, 10:50
Facebook ընկերությունը նշում է 10-րդ տարին` սկսած գործարկման պահից. այդ ընթացքում ընկերությանը հաջողվել է հասնել աշխարհի խոշորագույն սոցիալական օնլայն ռեսուրսի կարգավիճակի` ամսական 1.23 միլիարդանոց լսարանով, հաղորդում է Digit.ru–ն։
Facebook–ը նշում է 10–ամյակն աշխարհի խոշորագույն սոցցանցի կարգավիճակում

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Facebook ընկերությունը նշում է 10-րդ տարին` սկսած գործարկման պահից. այդ ընթացքում ընկերությանը հաջողվել է հասնել աշխարհի խոշորագույն սոցիալական օնլայն ռեսուրսի կարգավիճակի` ամսական 1.23 միլիարդանոց լսարանով, հաղորդում է Digit.ru–ն։

Facebook–ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը սոցցանցը ստեղծել էր որպես բացառապես Հարվարդի համալսարանի ուսանողների շփման հարթակ, սակայն շուտով դրա առավելությունները գնահատել են` սկզբում ԱՄՆ այլ բուհերի ուսանողները, հետո դպրոցականները, իսկ ավելի ուշ` ամբողջ աշխարհի օգտագործողները։

10 տարիների ընթացքում Facebook–ի օգտագործողները ստեղծել են ավելի քան 200 միլիարդ բարեկամական կապեր։ 2009 թվականին Facebook–ը սոցցանցերից առաջինը գործարկեց Like կոճակը` ներկայում օգտագործողները սեղմում են այն միջինն օրական 6 միլիարդ անգամ։

Ցուկերբերգը սկզբում չէր ցանկանում, որ Facebook–ում լուսանկարներ փոխանակելու հնարավորություն լիներ, սակայն ֆունկցիայի գործարկման պահից` 2005 թվականի հոկտեմբերից, օգտագործողները սոցցանցում տեղադրել են ավելի քան 400 միլիարդ լուսանկար։ Բացի այդ, միայն վերջին երկու տարիներին Facebook–ի օգտագործողները կայքում փոխանակել են ավելի քան 7.8 տրիլիոն հաղորդագրություն։

Facebook–ի գլխավոր գերակայությունն այսօր բջջային ծառայություններ են։ Facebook–ի բջջային ծառայությունների օգտագործողների թիվը մոտենում է մեկ միլիարդի, իսկ բջջային գովազդը սոցցանցին բերել է 3.15 միլիարդ դոլար կամ 2013 թվականի ամբողջ հասույթի 40 տոկոսը։  Facebook հաջորդ տասնամյակ է մտնում 11.5 միլիարդ դոլար կանխիկով և Internet.org հավակնոտ նախագծով, որի շրջանակներում ցանկանում է հանել արգելքները մարդկանց ինտերնետին միանալու համար։ -0-