USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Facebook-ի այցելուները կկարողանան անձնական հաղորդագրություններ թողնել ապրանքանիշերի էջերում. ԶԼՄ

21.12.2011, 14:44
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը գործարկում է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս այցելուներին անձնական հաղորդագրություններ ուղարկել ապրանքանիշերին սոցիալական ցանցում գտնվող իրենց էջերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով The Next Web հրատարակությանը:
Facebook-ի այցելուները կկարողանան անձնական հաղորդագրություններ թողնել ապրանքանիշերի էջերում. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը գործարկում է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս այցելուներին անձնական հաղորդագրություններ ուղարկել ապրանքանիշերին սոցիալական ցանցում գտնվող իրենց էջերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով The Next Web հրատարակությանը:


Ինչպես նշում է The Next Web-ը, նոր ֆունկցիան, որն արդեն հասանելի է ասիական ապրանքանիշերի էջերի ադմինիստրատորներին, թույլ կտա ընկերություններին ավելի սերտորեն համագործակցել իրենց հաճախորդների հետ, ինչպես նաև հնարավորություն կընձեռի բարձրացնել հաճախորդների սպասարկման մակարդակը:


Այս քայլը կուղղվի նաև ապրանքանիշերի էջերում այն մեկնաբանությունների թվի կրճատմանը, որոնք կապ չունեն տեղեկության թեմայի հետ, ինչպես նաև կօգնի այցելուներին Facebook-ից դուրս այլևս չփնտրել ապրանքանիշերի հետ շփման լրացուցիչ միջոցներ, գրում է հրատարակությունը:


Միաժամանակ անձնական հաղորդագրության միջոցով ընկերության և Facebook սոցիալական ցանցի մասնակիցների միջև շփման նախաձեռնողը կարող է միայն Facebook-ի այցելուն լինել:


Facebook սոցիալական ցանցի ակտիվ մասնակիցների թիվը գերազանցում է 800 միլիոնը:-0-