USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Facebook-ը նախատեսում է հարթակ գործարկել թափուր աշխատատեղերի համար

11.07.2012, 11:28
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը մտադիր է հարթակ գործարկել աշխատակիցների որոնման հայտարարությունների համար, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկատվական աղբյուրներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Facebook-ը նախատեսում է հարթակ գործարկել թափուր աշխատատեղերի համար
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը մտադիր է հարթակ գործարկել աշխատակիցների որոնման հայտարարությունների համար, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկատվական աղբյուրներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Ընկերությունները կարող են  թափուր աշխատատեղեր տեղադրել Facebook-ի հայտարարությունների առցանց «տախտակին» և աշխատակիցներ փնտրել սոցիալական ցանցի  ավելի քան 900 մլն օգտատերերի շրջանում։ Ըստ WSJ աղբյուրների տվյալների՝ հարթակի գործարկումը նախատեսված է ընթացիկ տարվա ամռանը, հնարավոր է արդեն օգոստոսի սկզբին։ 

Նվազագույնը երեք ծառայություններ՝ BranchOut, Jobvite և Work4 Labs, կներգրավվեն նոր նախագծում, գրում է պարբերականը։ Նշված ծառայությունները, որոնք տեղեկատվություն են տրամադրում թափուր աշխատատեղերի մասին, տվյալ պահին արդեն ակտիվորեն օգտագործում են Facebook-ի հարթակը հավելվածների համար։ 

Facebook-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել նոր նախագծի վերաբերյալ WSJ-ի տեղեկատվությունը։ BranchOut, JobVite և Work4Labs ընկերությունները նույնպես դեռ չեն մեկնաբանել Facebook-ի հետ իրենց հնարավոր համագործակցությունը։ -0-