USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

eventot.com սթարթափն անորակ տեղեկությունը զտող հակասպամային նոր ալգորիթմ է գործարկել

14.02.2013, 13:16
eventot.com սթարթափը նոր հակասպամային ալգորիթմ է գործարկել, որը զտում է անորակ տեղեկությունը և օգտագործողին տրամադրում միայն իրականում ակնկալվող, որակյալ միջոցառումների մասին տեղեկություն։  
eventot.com սթարթափն անորակ տեղեկությունը զտող հակասպամային նոր ալգորիթմ է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/.  eventot.com սթարթափը նոր հակասպամային ալգորիթմ է գործարկել, որը զտում է անորակ տեղեկությունը և օգտագործողին տրամադրում միայն իրականում ակնկալվող, որակյալ միջոցառումների մասին տեղեկություն։  

«Մենք շարունակում ենք աշխատանքն անորակ միջոցառումների դեմ։ Այսօր մեր տվյալների բազան ավելի ճշգրիտ է դարձել»,– ասվում է նախագծի Facebook–յան պաշտոնական էջում։

Նախագծի համահիմնադիր Արշակ Ուլուբաբյանը, մեկնաբանելով նոր ալգորիթմի գործարկումը, ասել է, որ այդ փոփոխությունն ավելի կարևոր է մեծ քաղաքների համար, որտեղ ամեն օր հազարավոր միջոցառումներ են անցկացվում, և դրանց մեծ մասի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է eventot կայքում։ «Բայց նախկինում առաջիկա իրադարձությունների մասին ոչ ամբողջ տեղեկությունն էր որակյալ, և հաճախ օգտագործողին դժվար էր գտնել այն, ինչը նրան հետաքրքրում է։ Նոր ալգորիթմի գործարկումը կլուծի այդ խնդիրը»,– ասվում է հաղորդագրությունում։

Նոր փոփոխությունների դրական արդյունքները կզգան նաև հայ օգտագործողները, քանի որ երևանյան իրադարձությունների պաստառի վրա նույնպես երբեմն սպամ կար։

Eventot.com–ը միջոցառումների ագրեգատոր է, որը հավաքում, դասակարգում և տեղեկություն է տարածում առաջիկա իրադարձությունների մասին աշխարհի գրեթե բոլոր քաղաքներում։ Նախատեսված է միջոցառումների որոնման համակարգման և որոնման դյուրացման համար։ Նախագիծը Հայաստանում ստեղծվել է 2011 թվականին։ -0-