USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

ԵՏՄ երկրների տեղեկատվական անվտանգության հիմնական խնդիրը տեղեկատվական ինքնավարության ձևավորումն է. փորձագետ

27.02.2015, 18:07
ԵՏՄ երկրների տեղեկատվական անվտանգության հիմնական խնդիրը տեղեկատվական ինքնավարության ձևավորումն է, ուրբաթ ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը Երիտասարդ քաղաքագետների և միջազգայնագետների եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Գլոբալ մարտահրավերներ և եվրասիական ինտեգրում» թեմայով կլոր սեղանի ժամանակ։
ԵՏՄ երկրների տեղեկատվական անվտանգության հիմնական խնդիրը տեղեկատվական ինքնավարության ձևավորումն է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ երկրների տեղեկատվական անվտանգության հիմնական խնդիրը տեղեկատվական ինքնավարության ձևավորումն է, ուրբաթ ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը Երիտասարդ քաղաքագետների և միջազգայնագետների եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Գլոբալ մարտահրավերներ և եվրասիական ինտեգրում» թեմայով կլոր սեղանի ժամանակ։

«Ընդհանուր պատմությունը ԵՏՄ–ի տեղեկատվական անվտանգության կրիտիկական ոլորտն է։ Շատ հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել այն ժողովուրդներին, որոնք զրկված են պատմական հիմքից, իսկ ԵՏՄ երկրների հասարակությունները քիչ բան գիտեն միմյանց մասին, այդ պատճառով հարկավոր է ստեղծել ընդհանուր տեղեկատվական դաշտ», – ասաց նա։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ռևոլյուցիան (ինտերնետի, հաղորդակցության շարժական միջոցների ստեղծումը և այլն) որակապես ընդլայնեց հոգեբանական ազդեցության տեխնիկական հնարավորությունները, իսկ տեղեկատվական և ցանցային պատերազմների տեսությունների ստեղծումն ու զարգացումը էապես բարձրացրել են իրականացվող միջոցառումների մեթոդաբանական մակարդակն ու արդյունավետությունը», – ավելացրեց Հարությունյանը։

Նրա խոսքերով` մեծ թափով կիրառվում են «երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների» տեխնոլոգիաները, որոնց հիմնական խնդիրն է հակառակորդի արժեհամակարգի ոչնչացումն ու այնտեղ սեփական «մշակութային ծածկագրի» ներդնումը, զանգվածային տարածում են ստացել միջազգային և դրանց հիման վրա տարածվող ամենատարբեր ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք, ունենալով մեծ ֆինանսական, լոբբիստական և կազմակերպչական հնարավորություններ, նպատակային աշխատում են հասարակության որոշակի հատվածի հետ։

«Ներկայացված գործոնների հանրագումարն ընդհանուր առմամբ ապահովեց հասարակության գիտակցության տոտալ մանիպուլյացիա, որը համեմատաբար կարճ ժամկետում որոշակի աստիճանով փոխեց ոչ միայն իր քաղաքական կողմնորոշումը, այլ նաև արժեհամակարգը, ինչն, ըստ էության, շատ կարևոր է», – նշեց Հարությունյանը։

Նրա խոսքերով` հայկական հասարակությունը շատ քիչ է տեղեկացված Երկրորդ Հանրապետության մասին (Հայկական ԽՍՀ), սակայն հարկավոր է վատի հետ մեկտեղ ցույց տալ նաև լավը, ինչ այնտեղ եղել է, քանի որ ժամանակակից սպառող հասարակությունն ունի ավելի շատ բացասական կողմեր, քան սոցիալիստական հասարակությունը։ –0–