USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

«WebԾիրան» երկրորդ համահայկական առցանց կինոփառատոնը կմեկնարկի նոյեմբերի 20-ին

12.11.2012, 20:11
«WebԾիրան» երկրորդ համահայկական առցանց կինոփառատոնը կմեկնարկի 2012 թվականի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 20-ին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին VivaCell-MTS ընկերության մամուլի ծառայությունից:

«WebԾիրան» երկրորդ համահայկական առցանց կինոփառատոնը կմեկնարկի նոյեմբերի 20-ին

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «WebԾիրան» երկրորդ համահայկական առցանց կինոփառատոնը կմեկնարկի 2012 թվականի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 20-ին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին VivaCell-MTS ընկերության մամուլի ծառայությունից:

Սահմանված է 1 գլխավոր և 2 խրախուսական մրցանակներ: Գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով և հատուկ դիպլոմով, խրախուսական մրցանակակիրները` 100–ական ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով և հատուկ դիպլոմով:

Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին և հատուկ դիպլոմի:

«WebԾիրան» երկրորդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, հատուկ մրցանակաբաշխության ժամանակ:

Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:

«Web Ծիրան» առաջին համահայկական կինոփառատոնն անցկացվել է 2011 նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը:--0-