eBay–ը կոչ է անում հաճախորդներին փոխել գաղտնաբառերը կիբեռգրոհի պատճառով
22.05.2014,
12:28
eBay ամերիկյան ընկերությունը հայտարարել է, որ իր տվյալների բազայի վրա կիբեռգրոհ է կատարվել, որը պարունակում է հաճախորդների ծածկագրերն ու գաղտնաբառերը, ինչպես նաև հաճախորդների մասին այլ անձնական տեղեկատվություն, ընկերությունը խորհուրդ է տալիս օգտատերերին փոխել գաղտնաբառերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության կայքին։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. eBay ամերիկյան ընկերությունը հայտարարել է, որ իր տվյալների բազայի վրա կիբեռգրոհ է կատարվել, որը պարունակում է հաճախորդների ծածկագրերն ու գաղտնաբառերը, ինչպես նաև հաճախորդների մասին այլ անձնական տեղեկատվություն, ընկերությունը խորհուրդ է տալիս օգտատերերին փոխել գաղտնաբառերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության կայքին։
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, կիբեռհանցագործները փետրվար–մարտին ներխուժել են տվյալների բազա, որտեղ պահվում են օգտատերերի գաղտնաբառերն ու նրանց անձնական տեղեկատվությունը, այդ թվում նաև բնակության հասցեներն ու էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները։ Մոտ երկու շաբաթ առաջ ընկերությունը հայտնաբերել է, որ ցանցահենները կոտրել են eBay–ի որոշ աշխատակիցների էջերը` ներխուժելով ներկորպորատիվ ցանց։
Սակայն կիբեռգրոհները չեն խաթարել ընկերության ծառայությունների, այդ թվում նաև PayPal էլեկտրոնային վճարումների ծառայության աշխատանքը, որը ևս պատկանում է eBay–ին։ «Ցանցերում լայնածավալ թեստերից հետո ընկերությունը հայտարարել է, որ ոչ մի վկայություն չկա, որ գրոհը չի տարածվեց eBay–ի օգտատերերի վրա, ինչպես նաև տվյալներ չկան ծածկագրված ձևաչափում պահվող ֆինանսական տեղեկատվության կամ վարկային քարտերի տվյալների նկատմամբ հասանելիություն ունենալու մասին», – նշվում է տեղեկատվության մեջ։
Այնուամենայնիվ, այսօրվանից ընկերությունն էլեկտրոնային փոստի և այլ միջոցների օգնությամբ իրազեկելու է հաճախորդներին գաղտնաբառը փոխելու անհրաժեշտության մասին։ Ընկերությունը սերտորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ միջադեպը քննելու գործում, ընդգծվում է հայտարարության մեջ։
eBay ընկերությունը աշխարհի խոշորագույն ինտերնետային հարթակներից մեկն է, որտեղ ամեն մեկը կարող է գնել կամ վաճառել անհրաժեշտ գրեթե ամեն ինչ։ eBay–ն ունի ավելի քան 128 մլն գրանցված օգտատեր։ 2013 թ.–ի արդյունքում ընկերության եկամուտը կազմել է 16 մլրդ դոլար։–0–