Դուրովը հայտնել է Telegram-ի օգտատերերի նկատմամբ շանտաժի դեպքերի մասին
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Պավել Դուրովը խոսել է Telegram-ի օգտատերերին խարդախների կողմից շանտաժի ենթարկելու դեպքերի մասին, գրում է РБК-ն։
Բանն այն է, որ մեսենջերում որոշ նվերներ և օգտահաշիվներ նախկինում արժեին մի քանի դոլար, բայց հիմա դրանք կարող են վաճառվել ավելի քան 100 հազար դոլարով։
«Խարդախները շանտաժի են ենթարկում Telegram-ի օգտատերերին՝ փորձելով նրանցից կորզել արժեքավոր իրեր։ Կան նաև հաղորդագրություններ այն մասին, որ Telegram ալիքները շորթում են գումար՝ սպառնալով հրապարակել անձնական տեղեկություններ կամ կոնֆիդենցիալ տվյալներ։ Ոմանք նույնիսկ սա վերածել են բիզնեսի՝ հրապարակելով վարկաբեկող գրառումներ և դրանց հեռացման համար պահանջելով գումարներ։ Սա անօրինական և անբարոյական է, և մեզ դուր չի գալիս», - նշել է Դուրովը։
Նա խնդրել է հաղորդել սպառնալիքների կամ շանտաժի մասին։