USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ցուկերբերգի էջը կոտրած ցանցահենը 10 հազար դոլար կստանա գործընկերներից

21.08.2013, 13:42
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Խալիլ Շրիտեխը (Khalil Shreateh), ով Facebook–ում խոցելիություն է հայտնաբերել և այն ցուցադրել է սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգի էջը կոտրելով, 10 հազար դոլարի չափով պարգևավճար կստանա, որը հավաքվել է կրաուդֆանդինգի մեթոդներով ցանցահեն գործընկերների կողմից, տեղեկացվում է GoFundMe կայքում։
Ցուկերբերգի էջը կոտրած ցանցահենը 10 հազար դոլար կստանա գործընկերներից

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվական անվտանգության մասնագետ Խալիլ Շրիտեխը (Khalil Shreateh), ով Facebook–ում խոցելիություն է հայտնաբերել և այն ցուցադրել է սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգի էջը կոտրելով, 10 հազար դոլարի չափով պարգևավճար կստանա, որը հավաքվել է կրաուդֆանդինգի մեթոդներով ցանցահեն գործընկերների կողմից, տեղեկացվում է GoFundMe կայքում։

Ւնչպես ավելի վաղ տեղեկացնում էր Digit.ru–ն, անցյալ հանգստյան օրերին Շտրիտեխը խոցելիություն էր հայտնաբերել Facebook–ում, որը թույլ է տալիս  ցանկացած օգտատիրոջ պատին գրություններ հրապարակել։ Չնայած նրան, որ նա Ցուկերբերգի քոլեջի ընկերուհի Սարա Գուդինի էջի օրինակի վրա է սխալը ցուցադրել, Facebook–ի անձնակազմը մերժել է նրա հայտարարությունը։ Այդ ժամանակ ցանցահենը ցուցադրել է խոցելիությունը` Ցուկերբերգի ժամանակագրության մեջ հաղորդագրություն տեղադրելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինտերնետ հանրությունը որոշել է ուղղել հայտնաբերված խոցելիության դիմաց ցանցահենին ավանդական մրցանակը չվճարելու վերաբերյալ Facebook–ի` ըստ նրանց անարդար որոշումը։ Որպես կանոն, պարգևավճարի չափը կազմում է նվազագույնը 500 դոլար, և այն աճում է կախված հայտնաբերված սխալի կարևորությունից։

Սակայն Facebook–ը հրաժարվել է Շրիտեխին վճարել պարգևավճարը. Whitehat–ի խրախուսման ծրագրի պայմաններում ասված է, որ խոցելիությունը ստուգելու համար անհրաժեշտ է թեստային ակաունտներ օգտագործել, ոչ թե առանց թույլտվության այլ օգտատերերի իրական էջերը։ Բացի այդ, նրա հաղորդագրությունը մանրամասնություններ չի պարունակել, թե ինչպես վերարտադրել սխալը։ Սակայն ֆորումներում Շրիտեխի համախոհները նշել են, որ պաղեստինցի ցանցահենը կարող էր ճիշտ չհասկանալ անգլերեն լեզվով հրապարակված ծրագրի կանոնները։

BeyondTrust  տեղեկատվական անվտանգության ոլորտի լուծումների մշակող ընկերության տեխնիկական տնօրեն Մարկ Մայֆրետը GoFundMe կայքում Շրիտեխի օգտին միջոցներ հավաքելու նախաձեռնություն է սկսել` ցանցահենին 10 հազար դոլարով պարգևատրելու նպատակով։ Մայֆրետն ինքն առաջին ներդրումն է կատարել 3 հազար դոլարի չափով, ևս այդքան գումար է ներմուծել eEye Digital Security դուստր ընկերության հիմնադիր Ֆիրազ Բաշնակը։ Մնացած 4 հազարը ստացվել են ավելի քան հարյուրավոր ինտերնետ օգտատերերի կողմից։  Հրապարակման պահին հիմնադրամում արդեն 10,72 հազար դոլար է եղել։ –0–