USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ucom–ը Ծաղկաձորում սկսել է անվճար Wi-Fi ծառայություն մատուցել

12.07.2013, 15:03
Ucom ընկերությունը Ծաղկաձորում սկսել է անվճար Wi-Fi ծառայություն մատուցել, Ծաղկաձորում լրագրողների և բլոգերների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտնել է ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։
Ucom–ը Ծաղկաձորում սկսել է անվճար Wi-Fi ծառայություն մատուցել

ԾԱՂԿԱՁՈՐ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը Ծաղկաձորում սկսել է անվճար Wi-Fi ծառայություն մատուցել, Ծաղկաձորում լրագրողների և բլոգերների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտնել է ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։
«Այսօրվանից սկսած Ծաղկաձորի բոլոր հասարակական վայրերը կապահովվեն անվճար Wi-Fi–ով։ Չնայած նրան, որ Ucom–ն իր ծառայությունները չի մատուցում Ծաղկաձորում, մենք որոշեցինք այնպիսի նախագիծ իրականացնել, որը առևտրաին նպատակներ է հետապնդում»,– ասաց Եսայանը։

Ըստ նրա` ցանցը կարող է մինչև 54 ՄԲ թողունակություն ապահովել։ «Ներկա պահին Wi-Fi–ին է միացել 43 մարդ, և ցանցը կանոնավոր աշխատում է», – ավելացրեց նա։

Եսայանն ընդգծեց, որ Wi-Fi ցանցով ապահովված են նաև այն հատվածները, որտեղ ճոպանուղին է անցնում։

«Մեր նպատակն է Հայաստանի մարզերում խթանել համացանցի տարածումը և զարգացումը,–ասաց նա` ավելացնելով, որ առաջիկայում ընկերությունը նախատեսում է համանման ծառայություն մատուցել նաև Վանաձոր քաղաքում։

«Ucom» ընկերությունը հիմնադրվել է 2008 թ Հայաստանում: Այն առաջին ընկերություն էր տարածաշրջանում, որը իր կառուցած օպտիկամանրաթելային ցանցի շնորհիվ առաջարկեց գոյություն ունեցող լավագույն լուծումը` FTTH (օպտիկան դեպի տուն)  տեխնոլոգիան: Ընկերությունը ներկայացնում և օգտագործում է  Շվեդական Էրիքսոն (Ericsson) ընկերության GPON (Gigabit Passive Optical Network) տեխնոլոգիան: --0—