USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Ucom–ը մտադիր է 2015թ.–ից Ղարաբաղում իր ցանցի տարածման աշխատանքներ սկսել

13.07.2013, 16:47
Ucom ընկերությունը 2015թ.–ից մտադիր է Արցախի Հանրապետությունում իր ցանցի տարածման աշխատանքներ սկսել, Ծաղկաձորում լրագրողների և բլոգերների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ  հայտնեց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom–ը մտադիր է 2015թ.–ից Ղարաբաղում իր ցանցի տարածման աշխատանքներ սկսել

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը 2015թ.–ից մտադիր է Արցախի Հանրապետությունում իր ցանցի տարածման աշխատանքներ սկսել, Ծաղկաձորում լրագրողների և բլոգերների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ  հայտնեց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։

Նա նշեց, որ այժմ ընկերությունը Հայաստանի մարզային քաղաքների միացման հիմնանորոգման աշխատանքներ է անցկացնում, իսկ այնուհետև կսկսի կառուցել միջքաղաքային ցանցերը։

«Ucom» ընկերությունը հիմնադրվել է 2008 թ Հայաստանում: Այն առաջին ընկերություն էր տարածաշրջանում, որը իր կառուցած օպտիկամանրաթելային ցանցի շնորհիվ առաջարկեց գոյություն ունեցող լավագույն լուծումը` FTTH (օպտիկան դեպի տուն)  տեխնոլոգիան: Ընկերությունը ներկայացնում և օգտագործում է  Շվեդական Էրիքսոն (Ericsson) ընկերության GPON (Gigabit Passive Optical Network) տեխնոլոգիան: --0—