USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Ucom ընկերությունը մտադիր է 2014 թվականին ավելացնել Վրաստանից Իրան Ինտերնետի թողունակությունն ավելի քան 20-30%–ով

05.09.2013, 18:18
Ucom ընկերությունը մտադիր է ավելացնել Վրաստանից Իրան Ինտերնետի թողունակությունն առնվազն 20-30 տոկոսով, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom ընկերությունը մտադիր է 2014 թվականին ավելացնել Վրաստանից Իրան Ինտերնետի թողունակությունն ավելի քան 20-30%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը մտադիր է ավելացնել Վրաստանից Իրան Ինտերնետի թողունակությունն առնվազն 20-30 տոկոսով, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։

Ընթացիկ տարվա հունիսի սկզբից Ucom ընկերության օպտիկամանրաթելային ցանցով Վրաստանը սկսել է Ինտերնետ մատակարարել Իրան` մինչև 40 Գբիթ նախնական թողունակությամբ։

«Այս պահին 40 Գբիթ թողունակությունը պահպանվում է, սակայն հաջորդ տարեսկզբից մենք նախատեսում ենք այն ավելացնել մոտ 20-30 տոկոսով»,– ասաց նա։

Եսայանը միաժամանակ ավելացրեց, որ Ucom ընկերությունն արդեն տեխնիկապես պատրաստ է թողունակության ավելացմանը, և Իրանում պահանջարկի ավելացում է ակնկալում։

«Ucom» ընկերությունը հիմնադրվել է 2008 թ Հայաստանում: Այն առաջին ընկերություն էր տարածաշրջանում, որը իր կառուցած օպտիկամանրաթելային ցանցի շնորհիվ առաջարկեց գոյություն ունեցող լավագույն լուծումը` FTTH (օպտիկան դեպի տուն)  տեխնոլոգիան: Ընկերությունը ներկայացնում և օգտագործում է  Շվեդական Էրիքսոն (Ericsson) ընկերության GPON (Gigabit Passive Optical Network) տեխնոլոգիան: --0—