Chrome բրաուզերը կառաջարկի ավտոմատ կերպով վերականգնել կարգավորումները
01.02.2014,
13:05
Google Chrome ինտերնետ–բրաուզերը Windows–ի օգտագործողներին ավտոմատ ռեժիմով կառաջարկի վերադարձնել կարգավորումները «Սկզբնադիր» վիճակի, եթե վերջին օգտագործման պահից դրանք փոխվել են, պատմել է Google Chrome պրոդուկտի մենեջեր Իվան Կուզնեցովը Մոսկվայում կայացած ճեպազրույցում։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Google Chrome ինտերնետ–բրաուզերը Windows–ի օգտագործողներին ավտոմատ ռեժիմով կառաջարկի վերադարձնել կարգավորումները «Սկզբնադիր» վիճակի, եթե վերջին օգտագործման պահից դրանք փոխվել են, պատմել է Google Chrome պրոդուկտի մենեջեր Իվան Կուզնեցովը Մոսկվայում կայացած ճեպազրույցում։
Կուզնեցովի խոսքով` նոր հնարավորությունը կսկսի գործել բոլոր օգտագործողների համար առաջիկա օրերին, և Chrome թարմացումները կբեռնվեն ավտոմատ կերպով։
Ինչպես հայտնում է Digit.ru–ն, 2013 թվականի հոկտեմբերին Google–ը Chrome–ի կարգավորումներում ավելացրել է «Բրաուզերի կարգավորումների չեղարկում» կոճակը։ Այդ ֆունկցիան պաշտպանում է դեպքում, եթե նրանք անվճար խաղ կամ հավելված են բեռնել, իսկ այդ բեռնման արդյունքում համակարգչում բրաուզերի կարգավորումները «կոտրող» վնասակար ծրագիր է գրվել։
Միաժամանակ, ինչպես ասում են Google–ում, օգտագործողները շարունակում են ակտիվորեն դժգոհել բրաուզերի կոտրած կարգավորումներից։ Արձագանքելով այդ բողոքներին` Chrome–ը Windows–ի համար արդեն ավտոմատ կերպով օգտագործողին կառաջարկի վերադառնալ «Սկզբնադիր» կարգավորումներին։ «Chrome–ը պարզել է, որ ձեր բրաուզերի կարգավորումները կարող են փոխվել առանց ձեր իմացության։ Վերականգնել կարգավորումները լռելյայն»,– այսպիսի հաղորդագրություն կստանա օգտագործողը բրաուզերը գործարկելիս, եթե դրա կարգավորումները փոխվել են վերջին նստաշրջանի ընթացքում։
Եթե նրա կարգավորումներն իսկապես կոտրվել են, ապա օգտագործողը կարող է պարզապես սեղմել «Չեղարկել» կոճակը զրույցի պատուհանում, ինչից հետո կապաակտիվանան բոլոր ընդլայնումները, հավելվածները և թեմաները։ Չեղարկումից հետո ընդլայնումները կարելի է վերականգնել Chrome բրաուզերի «Գործիքներ» մենյուից։ -0-