USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ադրբեջանցի ցանցահենները չեն կարողացել կոտրել հայկական կառավարական կայքերը

27.02.2014, 11:38
Հայկական կառավարական կայքերը չեն տուժել ադրբեջանական գրոհների հետևանքով, չորեքշաբթի կառավարության ժամի ընթացքում տեղեկացրել է ՀՀ նախարար–կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը։
Ադրբեջանցի ցանցահենները չեն կարողացել կոտրել հայկական կառավարական կայքերը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/.
Հայկական կառավարական կայքերը չեն տուժել ադրբեջանական գրոհների հետևանքով, չորեքշաբթի կառավարության ժամի ընթացքում տեղեկացրել է ՀՀ նախարար–կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը։

Ավելի վաղ տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի ցանցահենները նախօրեին գիշերը կոտրել են մոտ 300 հայկական կայք։

«Կոտրելու շատ փորձեր են եղել, պետական կայքերի վրա գրոհներ են գրանցվել, սակայն դրանք չի հաջողվել կոտրել», – ասել է Գաբրիելյանը։

Նա նշել է, որ Հայաստանում գործում է կիբեռանվտանգության հաստատված հայեցակարգը, որտեղ նշված են հնարավոր ռիսկերը։ «Կարծում եմ, որ երկրում կայքերի պաշտպանությանն ու տեղեկատվական անվտանգությանը ավելի շատ ուշադրություն կդարձվի, և մենք պատրաստ ենք համագործակցել այդ մարդկանց հետ, ովքեր ունեն կառուցողական առաջարկներ, սակայն ևս մեկ անգամ նշում եմ, որ կառավարական կայքերը չեն տուժել», – ընդգծել է նա, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։–0–