ChatGPT-ը սովորել է խաբել նույնականացման համակարգը
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ChatGPT-ն սովորել է խաբել նույնականացման համակարգը, որը ստուգում է, թե արդյոք կայք է այցելում իրական մարդ, թե բոտ, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով The Independent-ին։ Սա հնարավոր դարձավ ChatGPT-ի վերջին թարմացումից հետո, որն այժմ ունի անձնական օգնականի գործառույթ, որը կարող է կողմնորոշվել համացանցում և կատարել առաջադրանքներ օգտատիրոջ անունից։
Օգտատերերը հաստատում են, որ ChatGPT-ն գիտի, թե ինչ անել. «Ես կնշեմ «Հաստատեք, որ մարդ եք» վանդակը՝ Cloudflare-ի ստուգումն ավարտելու համար: Այս քայլն անհրաժեշտ է ապացուցելու համար, որ ես բոտ չեմ և շարունակելու գործողությունը»:
Cloudflare-ը կայքերի կողմից ավտոմատացված տրաֆիկն արգելափակելու համար օգտագործվող ամենատարածված անվտանգության միջոցներից է։ Ի տարբերություն ավելի բարդ captcha-ի (որը օգտատիրոջը տալիս է նկարներով, տառերով կամ թվերով առաջադրանքներ), Cloudflare-ը հաճախ որպես ստուգում օգտագործում է «Ես ռոբոտ չեմ» պատուհանը։
Այժմ, նշում է հրատարակությունը, կայքերը պետք է վերանայել բոտերի առկայության ստուգման իրենց մեթոդները։