USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Մեծ Բրիտանիայում աշխատանքն է սկսել կիբերգրոհների դեմ պայքարի CERT ծառայությունը

01.04.2014, 12:58
Համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման (CERT) թիմը պաշտոնապես սկսել է գործել Միացյալ Թագավորությունում, հայտնում է Բի–բի–սին։ CERT–ը կհամակարգի կիբերտարածությունում ազգային անվտանգության ապահովման ջանքերը։
Մեծ Բրիտանիայում աշխատանքն է սկսել կիբերգրոհների դեմ պայքարի CERT ծառայությունը
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման (CERT) թիմը պաշտոնապես սկսել է գործել Միացյալ Թագավորությունում, հայտնում է Բի–բի–սին։ CERT–ը կհամակարգի կիբերտարածությունում ազգային անվտանգության ապահովման ջանքերը։

Նոր գերատեսչությունը կզբաղվի նաև ազգային նշանակության «կիբերանվտանգության ոլորտի միջադեպերի» վերացմամբ, հաղորդում է РБК–ն։

Բացի այդ, CERT–ը կարող է խորհրդատվություններ և տեղեկություն տրամադրել կառավարական, արդյունաբերական և ակադեմիական հաստատությունների կիբերսպառնալիքների մասին։

CERT–ի աշխատանքի մեկնարկին նվիրված խոսքում Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի քարտուղար Ֆրենսիս Մոդը նշել է, որ անցած ֆինանսական տարում խոշոր կորպորացիաների 93 տոկոսը պարտություն են կրել իրենց կիբերանվտանգության հարցում։ Այսպես, հայտնել է նա, լոնդոնյան ընկերություններից մեկը կիբերգրոհի արդյունքում զրկվել է 800 մլն ֆունտ ստերլինգի ($1 մլրդ 300 մլն) հասույթից։ 

Կիբերանվտանգությունը, հայտնել է Մոդը, «բրիտանական տնտեսության վերականգնման բնական մասն ու մեծ հնարավորությունն է»։ -0-