USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Սիրիական էլեկտրոնային բանակ» ցանցահենների խումբը Twitter –ում կոտրել է Օբամայի էջը

29.10.2013, 11:56
«Սիրիայի էլեկտրոնային բանակ» ցանցահենների խումբը Twitter –ում կոտրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի էջը, հայտնում է РБК–ն` հղում անելով Associated Press–ին։
«Սիրիական էլեկտրոնային բանակ» ցանցահենների խումբը Twitter –ում կոտրել է Օբամայի էջը
ԵՐԵՎԱՆ,  29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Սիրիայի էլեկտրոնային բանակ» ցանցահենների խումբը Twitter –ում կոտրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի էջը, հայտնում է РБК–ն` հղում անելով Associated Press–ին։

Խումբը փոխել է Օբամայի անունից ուղարկված հաղորդագրություններում առկա հղումները։

«Սիրիական էլեկտրոնային բանակը» ավելի վաղ հայտարարել էր, որ աջակցում է նախագահ Բաշար Ասադին և բազմաթիվ անգամ իր վրա է վերցրել սոցիալական ցանցերում իրականացված գրոհների պատասխանատվությունը։ Խմբի հայտարարություններից մեկում ասված է. «Օբաման որևէ բարոյական իրավունք չունի լրտեսել ողջ աշխարհում, այնպես որ մենք մեզ վրա ենք վերցրել նրա սիրալիրությունը իրեն վերադարձնելու գործը»։ ԶԼՄ–ների հաղորդագրությունների համաձայն` գրոհի հետևանքով էջը որոշ ժամանակ արգելափակված էր, այժմ արդեն վերականգնվել է։-0-