Բրիտանական դատարանն Anonymous-ի անդամին մեղավոր է ճանաչել PayPal-ի նկատմամբ կիբեռգրոհին մասնակցելու համար
07.12.2012,
11:43
Բրիտանական դատարանը Anonymous հաքերային խմբի անդամին մեղավոր է ճանաչել PayPal վճարային համակարգի վրա կիբեռգրոհի մեջ, որն իրականացվել է այն ժամանակ, երբ վճարային համակարգից հրաժարվել են միջոցներ փոխանցել WikiLeaks կայքի հաշվին, հինգշաբթի գիշերը հայտնում է Ֆրանս Պրես գործակակությունը:
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բրիտանական դատարանը Anonymous հաքերային խմբի անդամին մեղավոր է ճանաչել PayPal վճարային համակարգի վրա կիբեռգրոհի մեջ, որն իրականացվել է այն ժամանակ, երբ վճարային համակարգից հրաժարվել են միջոցներ փոխանցել WikiLeaks կայքի հաշվին, հինգշաբթի գիշերը հայտնում է Ֆրանս Պրես գործակակությունը:
Կրիստոֆեր Ուեզերհեդը (Christopher Weatherhead) PayPal-ին մոտ 5,6 միլիոն դոլարի վնաս հասցրած կիբեռգրոհի հիմնական մասնակիցներից է: Վճիռը կկայացվի ավելի ուշ, հաքերին սպառնում է 10 տարի ազատազրկում, հայտնում է «Նովոստի-Արմենիան»՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
WikiLeaks-ի շուրջ բուռն սկանդալ ծավալվեց կայքում ԱՄՆ դիվանագիտական ծառայության փաստաթղթերի հրապարակումից հետո: WikiLeaks-ում 2010 թվականի նոյեմբերի 29-ին տեղադրված փաստաթղթերում, մասնավորապես, տհաճ արտահայտություններ կային համաշխարհային առաջնորդների հասցեին:
Նույն տարվա դեկտեմբերին MasterCard, PayPal և Visa համակարգերը դադարեցրեցին ընդունել ինտերնետ-պորտալի օգտին օգտատիրական նվիրատվությունները՝ իրենց որոշումը բացատրելով այն հանգամանքով, որ կայքը անօրինական գործունեություն է ծավալում: Դրանից հետո հաքերական Anonymous կազմակերպության մասնակիցները կազմակերպեցին գրոհների մի շարք այդ և այլ ընկերությունների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք, հաքերների կարծիքով, WikiLeaks-ի գործունեության հակառակորդներ էին: -0