USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայալեզու .հայ դոմենի գրանցման հնարավորությունը թույլ կտա ճիշտ բրենդավորում իրականացնել. փորձագետ

05.12.2014, 17:51
Հայալեզու .հայ դոմենի գրանցման հնարավորությունը թույլ կտա հայալեզու կայքեր ստեղծողներին ճիշտ բրենդավորում իրականացնել, հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հայալեզու .հայ դոմենի գրանցման հնարավորությունը թույլ կտա ճիշտ բրենդավորում իրականացնել. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայալեզու .հայ դոմենի գրանցման հնարավորությունը թույլ կտա հայալեզու կայքեր ստեղծողներին ճիշտ բրենդավորում իրականացնել, հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հիմա լատինական տառերով հայկական անվանումների գրանցումը որոշ դեպքում հանգեցնում է խնդիրների, քանի որ անգլերենում չկան բոլոր այն հնչյունները, որոնք կան հայկական այբուբենում», – մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարտիրոսյանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ .հայ հայալեզու դոմենը կարող է գործարկվել արդեն կես տարուց։

2013 թ.–ի վերջի տվյալներով` .am դոմենային գոտում գրանցված է ավելի քան 21 հազար կայք։–0–