USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Բժշկական ծառայությունների գնահատման էլեկտրոնային համակարգ կներդրվի Հայաստանում 2015 թվականի ամռանը

03.11.2014, 18:03
Բժշկական ծառայությունների գնահատման միասնական համակարգ կներդրվի Հայաստանում, ենթադրաբար, 2015 թվականի ամռանը, երկուշաբթի ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Մուրադյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթացող պետբյուջեի քննարկումների ժամանակ։
Բժշկական ծառայությունների գնահատման էլեկտրոնային համակարգ կներդրվի Հայաստանում 2015 թվականի ամռանը

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Բժշկական ծառայությունների գնահատման միասնական համակարգ կներդրվի Հայաստանում, ենթադրաբար, 2015 թվականի ամռանը, երկուշաբթի ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Մուրադյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթացող պետբյուջեի քննարկումների ժամանակ։

Նա նշեց, որ բժշկական ծառայությունների գները տարբեր բուժհաստատություններում տարբերվում են, սակայն դրանք փոխել առանց միասնական համակարգի, չարդարացված ռիսկ է։

«Բժշկական ծառայությունների գները պետք է համահունչ լինեն որակի հետ, սակայն այսօր չկան տրամադրվող ծառայությունների և դրանց արժեքի գնահատման միասնական համակարգ և սկզբունքներ»,– ասաց Մուրադյանը։

Ըստ նրա` բժշկական ծառայությունների գնահատման առաջարկվող միասնական էլեկտրոնային համակարգը թույլ կտա ոչ միայն ստուգել գին–որակ համապատասխանության ծառայությունները, այլ նաև որոշել բժշկական ծառայությունների միասնական սակագները։

2015 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն` առողջապահության ոլորտի ծախսերը նախատեսված են 83 մլրդ 863 մլն դրամի չափով, ինչը 3.3 տոկոսով բարձր է 2014 թվականի ցուցանիշից։ Ընթացիկ ծախսերն աճել են 15 տոկոսով կամ 8 մլրդ 528 մլն դրամով առավելապես ամբուլատոր և ստացիոնար ծառայությունների հաշվին։ Աշխատավարձերի ավելացմանը նախատեսված է հավելյալ 365 մլն դրամ։  ($1 – 411,26 դրամ)։ –0—