Երևանում նոյեմբերի 17-20-ը տեղի կունենա հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության առաջին հայ-գերմանական սեմինարը
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության առաջին հայ-գերմանական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 17-20-ը Ռուս-հայկական սլավոնական համալսարանում, նշվում է Facebook սոցցանցում միջոցառման պաշտոնական էջում: Սեմինարի ընթացքում Գերմանիայի և Հայաստանի մասնագետները կներկայացնեն զեկույցներ, կվարեն քննարկումներ և գործնական նիստեր` նվիրված հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին երկու երկրներում: Բացի նախագծի մասնակիցներից, նոյեմբերի 18-19-ին սեմինարի աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված անձինք։ Միջոցառման մասնակիցները կկարողանան ներկայացնել հեռաբժշկության և էլեկտրոնային․առողջապահության ոլորտում ունեցած փորձը: Սեմինարը կազմակերպվում է Առողջապահական տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, գիտական և գործնական նախագծի շրջանակներում, որին մասնակցում են Գերմանիայից՝ Ռեգենսբուրգի համալսարանական բժշկական կենտրոնը, Դեգենդորֆի Տեխնոլոգիաների ինստիտուտը, և Կլուգհամեր հեռաբժշկական ընկերությունը, իսկ Հայաստանից՝ հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը և Տելեբժշկության հայկական ասոցիացիան: Նախագիծը ֆինանսավորվում է համատեղ Գերմանիայի Կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Գիտության պետական կոմիտեի կողմից։ -0-