Բիլ Գեյթսը կարծում է, որ արհեստական ինտելեկտը սպառնալիք է ապագայի համար
29.01.2015,
15:51
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ մարդկությանը պետք է անհանգստացնի արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացումը։ Ինչպես հաղորդում է Лента.ру–ն, այս մասին նա հայտարարել է Reddit ծառայության օգտատերերի հետ կազմակերպված առցանց զրույցի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ մարդկությանը պետք է անհանգստացնի արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացումը։ Ինչպես հաղորդում է Лента.ру–ն, այս մասին նա հայտարարել է Reddit ծառայության օգտատերերի հետ կազմակերպված առցանց զրույցի ժամանակ։
«Ես այն մարդկանցից եմ, ովքեր մտահոգ են սուպերինտելեկտի զարգացման հեռանկարի կապակցությամբ։ Սկզբում մեքենաները մեր փոխարեն կկատարեն գործի մեծ մասը, սակայն չեն ունենա սուպերինտելեկտ։ Լավ կլինի, եթե ճիշտ կառավարենք այդ ամենը։ Մի քանի տասնամյակ հետո արհեստական ինտելեկտը բավականին զարգացած կլինի և կարող է մտահոգության պատճառ դառնալ», – ասել է Գեյթսը։
Նա նշել է, որ այս հարցում համաձայն է Tesla ընկերության հիմնադիր Էլոն Մասկի և բրիտանացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի հետ և չի հասկանում, թե ինչու որոշ մարդիկ ուշադրություն չեն դարձնում այս խնդրին։
Ավելի վա Հոքինգը հայտարարել էր, որ արհեստական ինտելեկտի համակարգերի զարգացումը սպառնում է մարդկությանը, նա մտավախություն է հայտնել, որ մոտ ապագայում կստեղծվեն մեքենաներ, որոնք կկարողանան գերազանցել մարդուն։
Մասկը հոկտեմբերին MIT համալսարանի համաժողովի ժամանակ արհեստական ինտելեկտը որակել է որպես «գլխավոր էկզիստենցիալ սպառնալիք», իսկ ավելի վաղ այս ամիս առաջարկել է 10 մլն դոլար ներդնել արհեստական ինտելեկտի զարգացման «բարեկամական» բնույթին աջակցելու գործում։
Հատկանշական է, որ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացմամբ է զբաղվում նաև Գեյթսի հիմնադրած Microsoft–ը։ Ապրանքների թվում, որտեղ օգտագործվում են նման տեխնոլոգիաներ, ներառված են նաև Kinect խաղային սենսորը, Cortana ձայնային օգնականը, մի շարք ապրանքներ մշակման փուլում են։–0–