Բենեդիկտոս 16-րդ Պապն իր առաջին հաղորդագրությունը կտեղադրի Twitter միկրոբլոգում
12.12.2012,
17:46
Բենեդիկտոս 16-րդ Հռոմի Պապն այսօր իր առաջին հաղորդագրությունն է հրապարակել Twitter միկրոբլոգում: «Թանկագին բարեկամներ, ուրախությամբ միանում եմ ձեզ, շնորհակալ եմ ձեր արձագանքի համար և ի սրտե օրհնում եմ ձեզ»,- այսպիսին է նրա առաջին գրառումը Twitter-ում:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բենեդիկտոս 16-րդ Հռոմի Պապն այսօր իր առաջին հաղորդագրությունն է հրապարակել Twitter միկրոբլոգում: «Թանկագին բարեկամներ, ուրախությամբ միանում եմ ձեզ, շնորհակալ եմ ձեր արձագանքի համար և ի սրտե օրհնում եմ ձեզ»,- այսպիսին է նրա առաջին գրառումը Twitter-ում:
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն այն հրապարակել է՝ տեքստը հավաքելով պլանշետային համակարգչի վրա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական հավաքական ընդունելությունից հետո, հաղորդում է tasstelecom.ru-ն:
Պապի առաջին Twit-ը հրապարակվել է անգլերեն լեզվով @pontifex աքաունթում: Հռոմեակաթոլիկ եկեղեցու առաջնորդի «նիքի» հայտարարման պահից դեկտեմբերի երեքին նրա մոտ հայտնվել է արդեն մեկ միլիոն բաժանորդ, և առավել թվով՝ 600 հազար բաժանորդ՝ անգլալեզու:
Օրվա ընթացքում Հռոմի Պապը կպատասխանի երեք տարբեր մայրցամաքներից ստացված երեք հարցերի: Ինչպես պարզաբանել են Սուրբ Գահի մամուլի ծառայությունից, Բենեդիկտոս 16-րդի Թվիթերը համակարգելու են Վատիկանի քարտուղարությունում և Պապի՝ հաղորդակցությունների խորհրդում: Առաջին հաղորդագրությունը դեռ միակն է, որ գրել է 85-ամյա Բենեդիկտոս 16-րդն անձամբ:
Հռոմեացի քահանայապետը ոչ ոքի Twitter-ում չի հետևելու: Վատիկանում ընդգծում են, որ սկզբնական փուլում Պապի աքաունթը հիմնականում «ինստիտուցիոնալ է»: «Բենեդիկտոս 16-րդին այդ առումով առայժմ չի կարելի համեմատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ով միկրոբլոգի միջոցով խոսում է ամերիկացիների, փոփ-աստղերի հետ, ովքեր այդպես շփվում են իրենց երկրպագուների հետ»,- ասել են Պապի մամուլի ծառայությունում:
Թեպետ Վատիկանի ներկայիս առաջնորդը նախընտրում է իր տեքստերը ձեռագիր գրել, հենց նրա հովվապետության ընթացքում է Եկեղեցին սկսել օգտվել համացանցից: Բացի Վատիկանի տարբեր լրատվական ինտերնետ-ռեսուրսներից Բենեդիկտոս 16-րդը նաև սեփական էջ ունի Facebook – ում՝ "Papa Benedetto XVI": -0-