Beeline-ն ազատեց ինտերնետը. շարժական ինտերնետ` առանց սահմանների
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է անսահմանափակ շարժական ինտերնետ ծառայության մեկնարկի մասին: Այդ մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, 5900 դրամ բաժանորդավճարի դիմաց բջջային կապի բոլոր կանխավճարային փաթեթների օգտատերերը (բացառությամբ շարժական ինտերնետ սակագնային փաթեթների), կկարողանան ակտիվացնել «Անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը և օգտվել շարժական ինտերնետից՝ առանց որևէ սահմանափակումների:
«Հայաստանում երկար ընդմիջումից հետո առաջին անգամ բաժանորդներին հասանելի է դարձել շարժական ինտերնետ առանց արագության կամ ծավալի սահմանափակումների։ Վերջերս Beeline-ը մեծ ներդրումներ է կատարել գերարագ շարժական ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման մեջ և կառուցել 3G և 4G ցանցեր Երևանում ու մարզերում: Այս ներդրումների շնորհիվ մեր բաժանորդներն այժմ կարող են ձեռք բերել գերարագ ինտերնետ անսահմանափակ ծավալով», - նշեց Հայաստանում Beeline- ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Անսահմանափակ ինտերնետ ծառայությունը կարելի է ակտիվացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը, հավաքելով *0500# USSD հրահանգը կամ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–։