USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Այսօրվանից համացանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր կայքի թեստային տարբերակը

16.01.2013, 13:27
Այսօրվանից համացանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ffa.am նոր կայքի թեստային տարբերակը։
Այսօրվանից համացանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր կայքի թեստային տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Այսօրվանից համացանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ffa.am նոր կայքի թեստային տարբերակը։
Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, ՀՖՖ նոր կայքը՝ նոր տեխնոլոգիական լուծումներով բազմաֆունկցիոնալ մուլտիմեդիոն համակարգ է:

«Մենք շտապել ենք այն ձեզ ներկայացնել` նպատակ ունենալով ընթացքում, մինչև թեստային տարբերակից անցումը հիմնական տարբերակին, լսել ձեր կարծիքները, առաջարկությունները, դիտողությունները: Կարող եք գրել մեզ info@ffa.am հասցեով` subject-ում հատուկ նշելով, որ այն վերաբերում է ՀՖՖ նոր կայքին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ բազմաթիվ էջեր այսօր դեռ համալրման փուլում են, կլինեն նոր համալրումներ։  

«Ձեր բոլոր դիտողությունները, առաջարկությունները հանգամանորեն կքննարկվեն, բոլոր խելամիտները` կօգտագործվեն նոր կայքի համալրման ընթացքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նոր ինտերնետ ռեսուրսը թույլ կտա ոչ միայն տեղեկատվություն ստանալ հայկական ֆուտբոլային իրադարձությունների, Հայաստանի ազգային հավաքական թիմերի մասին, այլև ծանոթանալ ՀՖՖ TV-ի հաղորդումներին, դիտել ինչպես արխիվային բացառիկ, այնպես էլ հրատապ տեսանյութեր, ունենալ Հայաստանի ազգային հավաքականի հնարավոր բոլոր նախկին հանդիպումների տեսագրությունները, հավաքականի անդամների promo տեսանյութերը, ինֆոգրաֆիկայի, ֆոտոպատմությունների միջոցով ծանոթանալ հայկական ֆուտբոլի անցյալի և ներկայի իրադարձություններին:

ՀՖՖ նոր կայքը նաև թույլ կտա դառնալ ՖԱՆ-ակումբի անդամ, ծանոթանալ ՀՖՖ-ի բոլոր ծրագրերին, նախագծերին, կրթական համակարգերին: Առաջիկայում հնարավոր կլինի նաև ունենալ ffa ap-ը, ffa newsletter-ը, բաժանորդագրվել, ունենալ տոմսերի վաճառքի, ffa մերչանդայզինգի հետ կապված նորագույն լուծումներ։ –0–