Ավստրիացի ուսանողը հայց կներկայացնի Facebook–ի դեմ
02.08.2014,
12:20
Ավստրիայում բնակվող իրավաբան ուսանողը հայտարարել է, որ մտադիր է հավաքական այց ներկայացրել Facebook սոցիալական ցանցի դեմ` Ազգային անվտանգության գործակալության հետ ենթադրվող համագործակցության համար, ուրբաթ հայտնում է Local կայքը։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ավստրիայում բնակվող իրավաբան ուսանողը հայտարարել է, որ մտադիր է հավաքական այց ներկայացրել Facebook սոցիալական ցանցի դեմ` Ազգային անվտանգության գործակալության հետ ենթադրվող համագործակցության համար, ուրբաթ հայտնում է Local կայքը։
Սա առաջին դեպքը չէ, որ ավստրիացին փորձում է սոցիալական ցանցերում լրացված անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացման հասնել։ ԵՄ–ում գործող օրենսդրության համաձայն` Եվրամիության անդամ–երկրների յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պահանջել այն անհատական տեղեկատվությունը, որն իր մասին հավաքել է այս կամ այն կազմակերպությունը։ 2011 թվականին Մաքս Շրեմսը 1200 էջանոց էլեկտրոնային փաստաթուղթ էր ստացել Facebook–ից, որում նշված էին անձնական բոլոր տվյալները, ինչպես նաև` նամակագրությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Շրեմսի այս հայցը վերաբերում է Facebook–ի ղեկավարության և ԱԱԳ–ի հնարավոր համագործակցությանը` PRISM ցանցից օգտվողների անձնական տվյալների հավաքագրման, ինչպես նաև տվյալների պահպանման քաղաքականության նոր ծրագրի շրջանակում։
Պորտալի տվյալով` այդ հայցում առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի «տեղեկատվության տեսակներից շատերը կիրառելու կամ դրանցից հրաժարվելու արդյունավետ միջոցի բացակայությանը», ինչպես նաև ինտերնետ–հավելվածի միջոցով ցանցից օգտվողների անհատական տվյալները կողմնակի կազմակերպություններին փոխանցելու առկայությանը։
Ավստրիացու կարծիքով` տվյալների անվտանգության հարցերով զբաղվող իռլանդական լիազոր մարմինը չափազանց մեղմ է եղել եվրոպական օրենսդրությունը չպահպանելու հարցում, ինչն իր հերթին կարող էր քաղաքական ճնշման հետևանք լինել։
«Սկզբում մենք մեծ հաջողության հասանք Իռլանդիայում։ Մեր ներկայացրած բողոքներից հետո Facebook–ը ստիպված հեռացրեց և ապաակտիվացրեց մարդկանց դեմքերը ճանաչելու գործառույթը։ Այնուհանդերձ, որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Իռլանդիայի իշխանություններն անտարբեր են էական փոփոխություններ անցկացնելու հարցում»,– հայտարարել է Մաքս Շրեմսը։
Facebook–ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը սոցիալական ցանցը ստեղծել էր բացառապես Հարվարդի ուսանողների միջև շփում ապահովելու նպատակով, սակայն շատ քիչ ժամանակ անց ցանցի առավելությունը գնահատողների թիվն ավելացավ, սկզբում` ԱՄՆ–ի այլ բուհերի ուսանողների, այնուհետև դպրոցականների, իսկ ավելի ուշ ողջ աշխարհում բնակվող մարդկանց շնորհիվ։ Facebook ընկերությունը փետրվարին նշեց 10 ամյակը, որի ընթացքում հասցրել է դառնալ ամենախոշոր առցանց–ռեսուրսը` ամսական միլիարդի հասնող լսարանով։-0-