USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Ավելի քան մեկ միլիարդ մարդ 2016 թվականին կօգտվի LTE–ից

23.01.2013, 18:03
2013 թվականին չորրորդ սերնդի  Long Term Evolution (LTE) բջջային կապից օգտվողների թիվը ողջ աշխարհում առաջին անգամ կգերազանցի 100 մլն–ը և կհասնի 198.1 մլն–ի։ Այդպիսի կանխատեսում են տալիս IHS iSuppli–ի վերլուծաբանները, գրում է cnews.ru–ն։
Ավելի քան մեկ միլիարդ մարդ 2016 թվականին կօգտվի LTE–ից
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. 2013 թվականին չորրորդ սերնդի  Long Term Evolution (LTE) բջջային կապից օգտվողների թիվը ողջ աշխարհում առաջին անգամ կգերազանցի 100 մլն–ը և կհասնի 198.1 մլն–ի։ Այդպիսի կանխատեսում են տալիս IHS iSuppli–ի վերլուծաբանները, գրում է cnews.ru–ն։
 
2013 թվականին LTE-բաժանորդների թիվը կաճի 115 տոկոսով 2012 թվականի համեմատ, որի արդյունքներով բաժանորդային բազան հասել է 92.3 մլն–ի։

Long Term Evolution տեխնոլոգիան բջջային կապի ցանցերի էվոլյուցիայի հիմնական ուղղությունն է, որը գալիս է փոխարինելու CDMA և UMTS երրորդ սերնդի տեխնոլոգիաներին` բաժանորդներին մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիության բջջային միացման հնարավորություն ընձեռելով։

Նախորդ սերնդի չափանիշների համեմատ LTE–ն առաջարկում է որակապես նոր հնարավորություններ, ինչպես HD-տեսափոխանցում իրական ժամանակի ռեժիմով, տեսակոնֆերանս կապ, մուլտինվագարկիչ ռեժիմի հնարավորություն բջջային խաղերում և այլն։ Նմանատիպ ծառայությունների պահանջարկը սպառողների շրջանում կապի սարքավորումների մատակարարների և օպերատորների նոր հեռանկարներ է բացում, ավելացնում են IHS–ում։

Առաջին LTE–ցանցը գործարկվել է 2010 թվականին։ 2010 թվականին LTE բաժանորդների թիվը հասել է 610 հազար մարդու, սակայն արդեն 2011 թվականին աճել է 22 անգամ` մինչև 13.2 մլն։ 2012 թվականին LTE–բաժանորդների թիվն աշխարհում աճել է ևս 7 անգամ` նախորդ տարվա համեմատ։ -0-