USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Ավելի քան 60 ընկերություններ Օբամայից հատուկ ծառայությունների հարցումների վերաբերյալ տվյալներ հրապարակելու թույլտվություն կխնդրեն

18.07.2013, 17:00
Ավելի քան 60 ընկերություններ, այդ թվում` Apple–ը, Facebook–ը, Google–ը և Microsoft–ը, մտադիր են դիմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` օգտատերերի վերաբերյալ հատուկ ծառայությունների հարցումների մանրամասն վիճակագրությունը հրապարակելու թույլտվության խնդրանքով, հայտնում է All Things D լրատվական պորտալը։
Ավելի քան 60 ընկերություններ Օբամայից հատուկ ծառայությունների հարցումների վերաբերյալ տվյալներ հրապարակելու թույլտվություն կխնդրեն

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 60 ընկերություններ, այդ թվում` Apple–ը, Facebook–ը, Google–ը և Microsoft–ը, մտադիր են դիմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` օգտատերերի վերաբերյալ հատուկ ծառայությունների հարցումների մանրամասն վիճակագրությունը հրապարակելու թույլտվության խնդրանքով, հայտնում է All Things D լրատվական պորտալը։

Այն բանից հետո, երբ Էդվարդ Սնոուդենը բացահայտեց բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունների` մի քանի երկրներում ինտերնետ օգտատերերի զանգերի և ինտերնետային ակտիվության մասին տվյալների հավաքման ծրագրերի գոյությունը, մի շարք ընկերություններ հասել են նրան, որ թույլտվություն են ստացել հրապարակել իրենց օգտատերերի տվյալների վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների հարցումների ընդհանուր վիճակագրությունը։ Հատուկ ծառայությունների  հարցումների մասին առաջինը տեղեկություն են հրապարակել Facebook–ը, Microsoft–ը և Apple–ը։

Ընկերությունները մտադիր են ավելի մեծ թափանցիկության հասնել հատուկ ծառայությունների հետ փոխգործակցության հարցում։ Ակնկալվում է, որ Օբամային ուղղված ուղերձը կհրապարակվի հինգշաբթի։ Ինչպես հայտնում է պորտալը, ում մոտ հայտնվել է դիմումի տեքստը, ընկերությունները մտադիր են հասնել կանոնավոր կերպով հետևյալ տեղեկությունները հրապարակելու թույլտվության` կառավարական հարցումների քանակը, օգտատերերի կամ ըքաունթների քանակը, որոնց նկատմամբ տեղեկության հարցում է կատարվել, օգտագործողների անձնական նամակագրության պարունակությունն իշխանություններին տրամադրելու հարցումների թիվը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Բացի այդ, ընկերությունները կարծում են, որ կառավարությունը պետք է նաև հրապարակի քաղաքացիների անձնական տվյալներին վերաբերող հարցումների վիճակագրությունը։

«ԱՄՆ–ն պետք է նորարար լինի պետության կողմից քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների նկատմամբ թափանցիկություն, հաշվետու լինելու և հարգանքի մեխանիզմների ստեղծման հարցում»,– պորտալը մեջբերում է նամակի տեքստը, որի տակ, ի թիվս այլոց, ստորագրել են AOL, Dropbox, LinkedIn, Mozilla և  Human Rights Watch, Wikimedia Foundation ու «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունների ներկայացուցիչները։ -0-