USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Java–ի խոցելիության պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս անջատել այն բրաուզերներում

11.01.2013, 17:12
ԱՄՆ–ի ազգային անվտանգության նախարարության կիբերսպառնալիքների դիմակայության ստորաբաժանման մասնագետները խորհուրդ են տալիս օգտատերերին վեբ բրաուզերներում անջատել Java կարգավորումը` ցանցահենների գրոհներից պաշտպանվելու համար։ Նրանք օգտագործում են Java ծրագրային հարթակի` նախկինում անհայտ խոցելիությունը, հաղորդում է digit.ru –ն` հղում անելով US-CERT ստորաբաժանման կայքին։
Java–ի խոցելիության պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս անջատել այն բրաուզերներում
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի ազգային անվտանգության նախարարության կիբերսպառնալիքների դիմակայության ստորաբաժանման մասնագետները խորհուրդ են տալիս օգտատերերին վեբ բրաուզերներում անջատել Java կարգավորումը` ցանցահենների գրոհներից պաշտպանվելու համար։ Նրանք օգտագործում են Java ծրագրային հարթակի` նախկինում անհայտ խոցելիությունը, հաղորդում է digit.ru –ն` հղում անելով US-CERT ստորաբաժանման կայքին։

Խոցելի է Java–ի թե վերջին, թե առավել հին տարբերակները, և այդ խոցելիությունն օգտագործելով` ցանցահենները կարող են համակարգչում կամայական ծրագրային ծածկագիր դնել։

Ինչպես նշում են US-CERT–ի մասնագետները, գրոհը կարող է իրականացվել այն ժամանակ, երբ օգտատերը բացի մի էջ, որտեղ ներառված է վնասակար Java հավելվածը։ Նման հավելված ցանցահենները կարող են տեղադրել իրենց կայքում` այնուհետև դրանով գայթակղելով օգտատերերին, ինչպես նաև հավելվածը ներդնել «օրինապահ» կայքում։

Խոցելիությունը կարող է մեծ մասշտաբների հասնել, եթե այն ներառվի հատուկ  ծրագրային փաթեթներում, որոնք նախատեսված են կիբերգրոհ իրականացնելու համար, ինչպես նաև` եթե համացանցում խոցելիությունը գործարկող ծրագրային ծածկագիր տեղադրվի, նշվում է հաղորդագրության մեջ։

Oracle ընկերությունը, որը մշակում է Java հարթակը, այս թերությունը վերացնելու համար որևէ թարմացում չի գործարկել, այդ պատճառով համակարգիչը գրոհներից պաշտպանելու միակ միջոցը բրաուզերներում գտնվող Java կարգավորումներն անջատելն է։  

«Java–ի այս և նախորդ խոցելիությունները լայնորեն կիրառվում են ցանցահենների կողմից։ Չի բացառվում, որ նոր սխալներ էլ հայտնաբերվեն։ Java հարթակի այս և հետագա թերություններից պաշտպանվելու համար անջատեք այն վեբ բրաուզերներում»,– ասվում է US-CERT–ի հաղորդագրության մեջ։ –0–