ՌԴ–ում անձնական տվյալների արտահոսքերի թիվը 2013թ.–ին աճել է 2 անգամ
21.02.2014,
12:05
Ռուսաստանում անձնական տվյալների (ԱՏ) արտահոսքերի թիվը 2013 թվականին գրեթե կրկնակի աճել է 2012 թվականի համեմատ, ընդհանուր առմամբ, «վարկաբեկվել են» 3.1 միլիոն անձնական տվյալների գրառումներ, գրում է digit.ru–ն` վկայակոչելով InfoWatch ընկերության հաղորդմանը։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում անձնական տվյալների (ԱՏ) արտահոսքերի թիվը 2013 թվականին գրեթե կրկնակի աճել է 2012 թվականի համեմատ, ընդհանուր առմամբ, «վարկաբեկվել են» 3.1 միլիոն անձնական տվյալների գրառումներ, գրում է digit.ru–ն` վկայակոչելով InfoWatch ընկերության հաղորդմանը։
Հետազոտության համաձայն, անձնական տվյալները դարձել են Ռուսաստանում տեղեկատվության արտահոսքի ամենազանգվածային տեսակը` դրանց բաժին է ընկել ռուսական բոլոր տեսակի արտահոսքերի 81 տոկոսը, մինչդեռ 2012 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 65 տոկոս։ ԶԼՄ–ներում ֆիքսվող արտահոսքերի թվի աճը մասամբ բացատրվում է պետության և կարգավորիչների ուշադրությամբ անձնական տվյալների պաշտպանության հարցերին, սակայն կանխատեսում են, որ խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և դրա հաճախակի լուսաբանումը ԶԼՄ–ներում էական ազդեցություն չի ունենա Ռուսաստանում ԱՏ–ի պաշտպանվածության վրա։
ԱՏ արտահոսքի երեք դեպքերից երկուսը 2013 թվականին կատարվել են ոչ մեծ կազմակերպություններից (պակաս քան 500 ԱՀ)։ InfoWatch–ի վերլուծաբանները նշում են, որ լուրջ բիզնեսի համար խոշոր ծավալների ԱՏ արտահոսքերի հետևանքները բավականին կրիտիկական են` դա հեղինակության և ֆինանսական լուրջ վնաս է, որը մի շարք դեպքերում ավելի շոշափելի է, քան խոշոր ընկերություններում։ Մի շարք բնագավառներում (առևտուր, զբոսաշրջություն), որտեղ և ներկայացված են հիմնականում ոչ մեծ կազմակերպությունները, հաճախորդի տվյալների բազայի արտահոսքը կարող է հանգեցնել ընկերության` մի քանի ամիսների շրջանառության հետ համադրելի վնասների։ -0-