USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանում հայկական ապրանքանիշերի առաջխաղացման կայք է գործարկվել

27.05.2014, 19:15
Հայաստանում գործարկվել է www.armbrand.am կայքը, որը կոչված է դառնալ հայկական ապրանքանիշերի առաջխաղացման նոր հարթակ և «Արմբրենդ» ազգային գործընկերային համակարգի մի մասը։
Հայաստանում հայկական ապրանքանիշերի առաջխաղացման կայք է գործարկվել

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում գործարկվել է www.armbrand.am կայքը, որը կոչված է դառնալ հայկական ապրանքանիշերի առաջխաղացման նոր հարթակ և «Արմբրենդ» ազգային գործընկերային համակարգի մի մասը։

««Արմբրենդ» ազգային համակարգը Հայաստանում գործող հայկական և միջազգային ընկերությունների ոչ կոմերցիոն գործընկերություն է, որը ստեղծվել է www.armbrand.am կայքի հարթակի վրա և գործում է բարեխիղճ մրցակցության և համագործակցության սկզբունքներով», – ասել է «Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ–ի ղեկավար Աշոտ Միրզոյանը։

Նրա խոսքերով` հայկական ապրանքների պատշաճ որակի, ինչպես նաև պատշաճ առաջխաղացման պայմաններում միայն հնարավոր կլինի նրանց մուտքը տեղական և միջազգային շուկաներ։

««Արմբրենդ»–ի կազմակերպած միջոցառումներն ուղղված են հայկական ապրանքների առաջխաղացմանը, ինչպես նաև առաջարկվող ապրանքի որակի վերաբերյալ սպառողների շրջանում իրազեկվածության բարձրացմանը», – նշել է Միրզոյանը։

Անցկացվող միջոցառումներից նա նշեց, մասնավորապես, «Հայաստանում թիվ 1 ժողովրդական ապրանքանիշ 2013» մրցանակաբաշխությունը և «Ապրանքանիշի օր 2014» գործարար համաժողովը, որը տեղի կունենա 2015 թ.–ի ապրիլի 15–ին։

«Կայքի կառուցվածքում մեծ տեղ է հատկացվում ոչ միայն արտադրող ընկերություններին, այլ նաև սպառողներին։ Հատուկ նրանց համար գործում են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են` «Օգտակար խորհուրդները», նրանց առցանց քվեարկության արդյունքում որոշվում են հայկական առաջատար արտադրողների վարկանիշերը», – ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ կայքի առանձին բաժինը նվիրված է Հայաստանի բնապահպանական խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին։

Միրզոյանի խոսքերով` ինքն ուսումնասիրել է նմանատիպ ռուսական կայքի աշխատանքի փորձը, որը զբաղվում է ռուսական ապրանքների առաջխաղացման և եկել է այն եզրահանգման, որ արդյունքները բավականին զգալի են։–0–