USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Արցախում իրավական տեղեկատվական անվճար համակարգ է գործում

29.04.2013, 20:13
Իրավական տեղեկատվական անվճար համակարգի www.arlexis.am կայքը ներկայացվել է Ստեփանակերտում, հաղորդում է ԼՂՀ–ում «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։
Արցախում իրավական տեղեկատվական անվճար համակարգ է գործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Իրավական տեղեկատվական անվճար համակարգի www.arlexis.am կայքը ներկայացվել է Ստեփանակերտում, հաղորդում է ԼՂՀ–ում «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը նշեց, որ իրավական տեղեկատվական համակարգի ստեղծումը երկար սպասված իրադարձություն էր։

«Տեղեկության որոնումն ու ստացումը ցանկացած քաղաքացու`Սահմանադրությամբ ամրագրված իրավունքն է։ Ցանկացած պետության համար շատ կարևոր է, որ այդ երկրի քաղաքացիները, և, ընդհանուր առմամբ, բնակչությունը հնարավորություն ունենա տեղեկատվություն ստանալ իր իրավունքների և պարտավորությունների մասին առանց որևէ սահմանափակման»,– նշեց Դանիելյանը։

Ըստ նրա, համակարգի ներդրումը կապահովի գործող օրենսդրության թափանցիկությունն ու հասանելիությունը և կնպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացմանը։

Որոնողական համակարգը կընդգրկի ԼՂՀ օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը` դրանցում կատարված բոլոր փոփոխություններով ու լրացումներով:

Կայքը, որտեղ զետեղված է 1193 իրավական ակտ, հասանելի է հայերեն լեզվով, սակայն առաջիկայում ԼՂՀ օրենքներին հնարավոր կլինի ծանոթանալ նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Կայքի գործարկմանը զուգահեռ լույս է տեսել նաև սկավառակ, որտեղ գրված են օրենքները։

Իրավական տեղեկատվական անվճար համակարգը ներդրվել է Հայաստանի արդարադատության նախարարության և «Պաշտոնական տեղեկատու» ՓԲԸ–ի օժանդակությամբ։ -0-