USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Angry Birds Season-ում նոր դրվագ է ավելացվել. South Hamerica

04.07.2014, 11:59
Rovio ընկերությունը զբաղված է նոր խաղերի մշակմամբ, սակայն չի մոռանում թարմացնել հները։ Այսպես, Angry Birds Season խաղն այսօր ափդեյթ է ստացել` South Hamerica. Անվանման մեջ օգտագործված են  անգլերեն ham — «ապուխտ» բառը և South America — Հարավային Ամերիկա տեղանունը, հաղորդում է iguides.ru-ն։
Angry Birds Season-ում նոր դրվագ է ավելացվել. South Hamerica

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Rovio ընկերությունը զբաղված է նոր խաղերի մշակմամբ, սակայն չի մոռանում թարմացնել հները։ Այսպես, Angry Birds Season խաղն այսօր ափդեյթ է ստացել` South Hamerica. Անվանման մեջ օգտագործված են  անգլերեն ham — «ապուխտ» բառը և South America — Հարավային Ամերիկա տեղանունը, հաղորդում է iguides.ru-ն։

Նոր դրվագում 24 հիմնական և երեք լրացուցիչ մակարդակ է։ Լանդշաֆտը ոճավորված է Մեքսիկայի բնության նմանությամբ` քարքարոտ սարեր, արմավենիներ, չորացած խոտ, դաշտագլորներ, անտիկ արձաններ և կախովի կամուրջներ։ Խաղի էությունը չի փոխվել. խոզերն առաջվա պես թռչունների ոխերիմ թշնամին են։ Angry Birds Season-ի նորացված տարբերակն արդեն հասանելի է Play Մարքետում և Apple App Store-ում։--0--