Անակնկալ Beeline-ից «Սիրո տոնին» ընդառաջ. ընկերությունն առաջարկում է սմարթֆոն շահել
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ը գործարկել է վիրտուալ խաղ՝ առաջարկելով Սիրո տոներին ընդառաջ շահել սմարթֆոն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Խաղը կիրականացվի ընկերության պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, խաղն ակտիվ է փետրվարի 7-ի ժամը 17։00-ից մինչև փետրվարի 13-ի ժամը 14։00-ն։ Խաղալ կարելի է թե՛ հեռախոսից, թե՛ համակարգչից։
Խաղն իրենից ներկայացնում է վիրտուալ հեռախոս, որի էկրանին հայտնվում են ապակոդավորման պատկերներ, որոնք պետք է հիշել և կրկնել։
«Առաջիկայում գեղեցիկ սիրո տոներ են, և մենք որոշեցինք մեր հաճախորդներին հաճելի անակնկալ մատուցել։ Մի քանի օրվա ընթացքում նրանք կկարողանան օգտվել այս զվարճալի և հիշողությունը զարգացնող խաղից, իսկ լավագույն արդյունքը ցույց տված մասնակիցները նաև հաճելի նվեր կստանան իրենց և իրենց սիրելիի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հաղթող կճանաչվեն փետրվարի 13-ի ժամը 14։00-ի դրությամբ լավագույն երեք ցուցանիշ ունեցող մասնակիցները։ Մրցույթին կարող են մասնակցել Ֆեյսբուքի այն օգտատերերը, ում անունն ու ազգանունը համընկնում է անձնագրային տվյալների հետ։
Խաղի ավարտին մասնակիցը կարող է տեսնել լավագույն տասնյակը։ Հաղթողները կհայտարարվեն փետրվարի 13-ին ժամը 17։00-ին։
Ընկերությունից նշում են, որ խաղի ընթացքում կարող է ծախսվել ինտերնետ ըստ սակագնային փաթեթի։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–