USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԱՄՆ–ում օրինականացվել է մեքենա փնտրելու առցանց ծառայությունը

23.09.2013, 14:42
Կալիֆոռնիան դարձավ ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ օրինականացվեց ռայդշեյրինգի (ride sharing —ուղևորության համատեղում/միավորում) առցանց ծառայությունը, որի օգնությամբ բջջային սարքավորումներից օգտվողները կարող են ուղևորափոխադրող մեքենա գտնել։ Սակայն նման առցանց ծառայությունների օպերատորները պետք է հետևեն խիստ կանոնների, որոնք սահմանել է Կալիֆոռնիայի կոմունալ տնտեսության հանձնաժողովը (California Public Utilities Commission, CPUC)։
ԱՄՆ–ում օրինականացվել է մեքենա փնտրելու առցանց ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կալիֆոռնիան դարձավ ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ օրինականացվեց ռայդշեյրինգի (ride sharing —ուղևորության համատեղում/միավորում) առցանց ծառայությունը, որի օգնությամբ բջջային սարքավորումներից օգտվողները կարող են ուղևորափոխադրող մեքենա գտնել։ Սակայն նման առցանց ծառայությունների օպերատորները պետք է հետևեն խիստ կանոնների, որոնք սահմանել է Կալիֆոռնիայի կոմունալ տնտեսության հանձնաժողովը (California Public Utilities Commission, CPUC)։

Ռայդշեյրինգի իմաստը հետևյալն է` ցանկացած վարորդ, ով ցանկանում է գումար վաստակել, գրանցվում է Lyft, SideCar և Uber ծառայություններից մեկում, ուղևորության ժամանակ նա նշում է երթուղին և ուղևորության արժեքը։ Սմարթֆոնների և պլանշետների համար ստեղծված ծրագրի օգնությամբ օգտատերը գտնում է մեքենան և ծանոթանում առաջարկվող գնին։ Եթե այն հարմար է օգտատիրոջը, ապա նա կարող է օգտվել այդ մեքենայի ծառայությունից` գումարը փոխանցելով փրովայդերի հաշվեհամարին։ Վերջինս որոշակի միջնորդավճար է գանձում, իսկ մնացած միջոցները փոխանցում է վարորդին, գրում է cnews.ru–ն։

Վարորդի նկատմամբ վստահություն առաջացնելու համար կայքերը մանրամասն տեղեկատվություն են ներկայացնում նրա մասին, տեղադրում են լուսանկարը, ներկայացնում են նրա փորձը, նախկին ուղևորությունների մասին տեղեկություն, ուղևորների մեկնաբանություններն ու շատ այլ տեղեկատվություն։–0–