USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԱՄՆ իշխանություններն արգելափակել են էլեկտրոնային վճարային համակարգի աշխատանքը, որի միջոցով շուրջ 6 մլրդ դոլար է լվացվել

29.05.2013, 11:54
ԱՄՆ իշխանություններն արգելափակել են Liberty Reserve խոշոր էլեկտրոնային վճարային համակարգի աշխատանքը։ Ինչպես ասվում է Նյու Յորքի դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ, այդ համակարգը թույլ էր տալիս ամբողջ աշխարհի կիբերհանցագործներին «փոխանցել, պահպանել և լվանալ այն միջոցները, որոնք ստացվել են անօրինական ճանապարհով», գրում է tasstelecom.ru–ն։

ԱՄՆ իշխանություններն արգելափակել են էլեկտրոնային վճարային համակարգի աշխատանքը, որի միջոցով շուրջ 6 մլրդ դոլար է լվացվել

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ իշխանություններն արգելափակել են Liberty Reserve խոշոր էլեկտրոնային վճարային համակարգի աշխատանքը։ Ինչպես ասվում է Նյու Յորքի դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ, այդ համակարգը թույլ էր տալիս ամբողջ աշխարհի կիբերհանցագործներին «փոխանցել, պահպանել և լվանալ այն միջոցները, որոնք ստացվել են անօրինական ճանապարհով», գրում է tasstelecom.ru–ն։

2006թ.–ին Կոստա Ռիկայում հիմնադրված Liberty Reserve ֆինանսական ծառայությունն իր սեփական վիրտուալ արժույթի միջոցով թույլ էր տալիս օգտատերերին անանուն կերպով չնչին վճարի դիմաց դրամական միջոցներ փոխանցել աշխարհի ցանկացած կետ։

Ըստ ամերիկյան իշխանությունների` ծառայությունը հաշվառում էր ավելի քան 1 մլն օգտատեր, այդ թվում 200 հազարը ԱՄՆ–ում, և գրեթե ամբողջ գործունեությունը կապված էր հանցանքի հետ։ Liberty Reserve–ի միջոցով տարեկան շուրջ 12 մլն ֆինանսական տրանզակցիաներ են անցել, իսկ համակարգի հիմնադրվելու պահից դրա միջոցով լվացվել է շուրջ 6 մլրդ դոլար։ Ըստ Կոստա Ռիկայի դատախազության տվյալների` Liberty Reserve–ն լայնորեն օգտագործվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող անձանց կողմից։

Նյու Յորքի դատախազությունը հայտնել է, որ Իսպանիայում, Կոստա Ռիկայում և Նյու Յորքում բերման է ենթարկվել հինգ մարդ` տվյալ ծառայության աշխատանքները կազմակերպելու մեղադրանքով։

Ամերիկյան իշխանությունները նույնպես տեղեկացրել են, որ 45 բանկային հաշիվ են սառեցրել, որոնք օգտագործվել են Liberty Reserve աշխատանքում, ինչպես նաև ինտերնետ դոմենը։ –0–