USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԱՄՆ դատարանը վճռել է, որ սահմանադրության մեջ առկա խոսքի ազատության մասին ուղղումը պաշտպանում է Facebook–ի «like»–ը

19.09.2013, 11:47
ԱՄՆ–ի շրջանային վճռաբեկ դատարանը չորեքշաբթի վճռել է, որ Facebook կայքում «like»–ը  (հավանել) խոսքի ազատության դրսևորում է և այդ պատճառով պետք է պաշտպանվի ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղման մեջ ամրագրված նորմի համաձայն, գրում է Wall Street Journal–ը։
ԱՄՆ դատարանը վճռել է, որ սահմանադրության մեջ առկա խոսքի ազատության մասին ուղղումը պաշտպանում է Facebook–ի «like»–ը
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի շրջանային վճռաբեկ դատարանը չորեքշաբթի վճռել է, որ Facebook կայքում «like»–ը  (հավանել) խոսքի ազատության դրսևորում է և այդ պատճառով պետք է պաշտպանվի ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղման մեջ ամրագրված նորմի համաձայն, գրում է Wall Street Journal–ը։

Այդ որոշմամբ դատարանը բավարարել է Վերջինիա նահանգի շերիֆի նախկին տեղակալի հայցը, ում հեռացրել էին աշխատանքից շերիֆի ընտրությունների ժամանակ իր ղեկավարի մրցակցի ֆեյսբուքյան էջը «լայքելու» համար։ Դատարանի որոշման համաձայն, «like» կոճակի սեղմումը «տան ճակատին քաղաքական խորհրդանիշների տեղադրմանը համարժեք քայլ է», որը ԱՄՆ Գերագույն դատարանը խոսքի ազատության դրսևորում է համարում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դատարանը հայցը բավարարելու հարցում անցյալ տարի մերժել էր հայցվորին` նշելով, որ «like»–ը բավականաչափ կշիռ ունեցող գործողություն չէ, որ սահմանադրական պաշտպանության արժանանա։ Միաժամանակ այդ որոշումն ընդունելով` դատարանը մատնանշել էր, որ սահմանադրության մեջ առկա առաջին ուղղման գործողությունը տարածվում է սոցիալական ցանցի հաղորդագրության վրա, սակայն ի տարբերություն «like»–ի` այդ հաղորդագրությունները «իրական հայտարարություններ» են։

Facebook ընկերության ներկայացուցիչներն արձագանքել են դատարանի որոշմանը` հայտնելով, թե «ուրախ են, որ դատարանը սահմանադրության մեջ առկա առաջին ուղղման միջոցով անհրաժեշտ է ճանաչել պաշտպանել Facebook–ի «like»–ը»։ –0–