USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
եղանակը
Երևանում
+11

Amazon–ը սեփական սմարթֆոնը կներկայացնի հունիսի 18–ին

05.06.2014, 14:27
Amazon.com աշխարհի խոշորագույն ինտերնետ–ռիթեյլերը մտադիր է հունիսին սեփական սմարթֆոնը ներկայացնել, հայտնում է Bloomberg–ը` հղում անելով սեփական աղբյուրին։
Amazon–ը սեփական սմարթֆոնը կներկայացնի հունիսի 18–ին
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/.  Amazon.com աշխարհի խոշորագույն ինտերնետ–ռիթեյլերը մտադիր է հունիսին սեփական սմարթֆոնը ներկայացնել, հայտնում է Bloomberg–ը` հղում անելով սեփական աղբյուրին։

Նախօրեին Amazon–ի Twitter–յան էջում նշվել էր, որ միջոցառումը նախատեսված է հունիսի 18–ին Սիեթլում, այն կանցկացնի ընկերության գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը, և կներկայացվի նոր արտադրանքը։ Թվիթին ավելացվել է լուսանկար, որի վրա երևում է Amazon տարբերանշանով բարակ սև սարքի մասը։ Ընկերության ներկայացուցիչը չի պատասխանել Bloomberg–ի զանգին։

Ինչպես հայտնում է «Վեդոմոստին», Amazon–ի սմարթֆոնը կուժեղացնի մրցակցությունն Apple կորպորացիայի հետ։ Ընկերություններն արդեն մրցում են պլանշետների, ինչպես նաև օնլայն–ժամանցի շուկայում։ «Amazon–ն այդ քայլն արել է, որ առավել տարածված կատեգորիայի սարքերում մասնաբաժին ստանա»,– կարծում է Jackdaw–ի վերլուծաբան Յան Դոուսոնը։

Սմարթֆոնի թողարկումը թույլ կտա Amazon–ին ամրապնդել դիրքը էլեկտրոնային սարքերի շուկայում։ Ընկերությունն արդեն թողարկել է Kindle էլեկտրոնային գիրքը, Kindle Fire պլանշետը, իսկ ապրիլին ներկայացրել է Fire TV–ն` ֆիլմերի դիտման, խաղերի և հավելվածների սարքը։

«Amazon–ի այս քայլի նպատակը սմարթֆոնների վաճառքից փող ստանալը չէ, այլ այն, որ մարդկանց ստիպի Amazon–ի վրա ավելի շատ գումար ծախսել ընդհանուր առմամբ»,– նշեց Դոուսոնը։

Bloomberg–ը 2012 թվականին հայտնել է Amazon–ի` սմարթֆոն մշակելու ծրագրերի մասին, որը կաշխատի Android օպերացիոն համակարգով։  Նույն ժամանակ էլ ասվել էր, որ սարքի վրա աշխատում է Foxconn International Holdings–ը։

Սմարթֆոնների համաշխարհային շուկան 2013 թվականին աճել է 21 տոկոսով` մինչև 338.3 մլրդ դոլար, ասվում է IDC–ի տվյալներում։ Առաջին եռամսյակում վաճառքների ծավալի առաջատարը Samsung–ն էր (բաժնեմասը` 31%), Apple–ը երկրորդ տեղում է 15 տոկոսանոց բաժնեմասով։ -0-