Mail.Ru–ն իր հարթակում կորպորատիվ փոստի բետա տարբերակն է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Mail.Ru ընկերությունը չորեքշաբթի իր հարթակում կորպորատիվ փոստի ստեղծման համար օգտատերերի մասնակցությամբ ծառայության բետա տարբերակի թեստավորում է գործարկել։ Ինչպես գրում է digit.ru–ն, այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Դոմենների տերերը կկարողանան իրենց կորպորտաիվ փոստը կազմակերպել Mail.Ru–ում, իսկ այն ընկերությունները, որոնք դեռ սեփական դոմեն չունեն. այն կարող են անվճար ստանալ biz.mail.ru–ում։
«Mail.Ru բիզնեսի համար» փոստը ստեղծելով` դոմենների տերերը սեփական դոմենային անունով փոստարկղեր են ստանում։ Յուրաքանչյուր դոմենում հնարավոր է գրանցել մինչև 5000 հասցե։ Անհրաժեշտության դեպքում արկղերի քանակը կարող է ավելացվել։ Միաժամանակ արկղերից յուրաքանչյուրը սահմանափակ չէ պահպանվող տեղեկատվության ծավալով։ «Mail.Ru բիզնեսի համար» ստեղծված ակաունտների օգտատերերը ստանում են փոստի բոլոր հնարավորությունները։
Դոմենը միացնել և «Mail.Ru բիզնեսի համար» ամբողջ ֆունկցիոնալը փորձել հնարավոր է http://biz.mail.ru հասցեում։ –0–