USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Mail.Ru–ի փոստի հայերեն տարբերակն արդեն գործարկվել է

23.11.2012, 12:24
Mail.Ru–ի փոստի հայերեն տարբերակն արդեն պատրաստ է, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Mail.Ru–ի փոստի հայերեն տարբերակն արդեն գործարկվել է
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Mail.Ru–ի փոստի հայերեն տարբերակն արդեն պատրաստ է, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից։

«Հայերենը միացնելու համար ընդամենը պետք է սեղմել ստորին հատվածի աջ անկյունում բացվող պատուհանիկն ու փոխել լեզուն։»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայաստանի հարյուրհազարավոր բնակիչներ օրական օգտվում են մեր ծառայությունից։ Մենք ջանում են ք մեր աշխատանքը դարձնել հնարավորին չափ հարմարավետ, և հասկանում ենք, թե այդ հարցում որքան կարևոր է լեզուն»,– հայկական տարբերակի գործարկման վերաբերյալ մեկնաբանություն է արել Mail.Ru փոստի ղեկավար Սերգեյ Մարտինովը։

Ընկերությունից նշել են, որ Հայաստանում աճում է Mail.Ru Group–ի ճանաչումը։ 2012 թվականի սեպտեմբերի տվյալներով` Mail.Ru փոստի օրական լսարանը գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը ավելի քան 40 տոկոսով, հայտնում է telecom.arka.am կայքը։

Mail.Ru–ի փոստը աշխարհում ամենաշատ այցելուներ ունեցող փաստային ծառայությունների առաջին հնգյակում է։ « Ինտերֆեյսի անցումը հայերենին ևս մեկ քայլ է ծառայության գլոբալ զարգացման ճանապարհին։ ԱՊՀ–ն տեղայնացման առաջնային ուղղություններից մեկն է. Վերջին շրջանում  Փոստից մայրենի լեզվով օգտվելու հնարավորություն են ստացել Ուկրաինայի, Բելառուսի, Ուզբեկստանի ու Ղազախստանի բնակիչները»,– նշվում է հաղորդագրության մեջ։--0-