Yahoo ընկերության ինտերնետային ռեսուրսները առաջատար հորիզոնական են զբաղեցրել
22.08.2013,
13:27
ComScore ընկերության վարկանիշի համաձայն` Yahoo ընկերության ինտերնետային ռեսուրսները հուլիսին առաջատար հորիզոնական են զբաղեցրել այցելությունների ընդհանուր քանակով` Google ընկերության կայքերին մղելով երկրորդ հորիզոնական, գրում է digit.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ComScore ընկերության վարկանիշի համաձայն` Yahoo ընկերության ինտերնետային ռեսուրսները հուլիսին առաջատար հորիզոնական են զբաղեցրել այցելությունների ընդհանուր քանակով` Google ընկերության կայքերին մղելով երկրորդ հորիզոնական, գրում է digit.ru–ն։
Google ընկերությունը 2008թ.–ից ի վեր անփոխարինելի առաջատար էր ComScore վերլուծական ընկերության դասակարգման աղյուսակում։ ՏՏ հանրության համար անսպասելիորեն Yahoo–ի «սև ձին» առաջ անցավ ինտերնետ հսկայից ԱՄՆ–ում ռեսուրսներ կատարած այցելությունների քանակով։ comScore MMX ծառայության տվյալների հիման վրա կազմված վարկանիշի համաձայն, Yahoo–ի կայքերի համախառն այցելությունը հուլիսին կազմել է 196,564 մլն մուտք, Google–ինը` 192,251 մլն։
Քննարկելով Yahoo–ի առաջատարության հնարավոր պատճառները` Cnet ռեսուրսը նշում է, որ այցելությունների կրտուկ աճը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Yahoo–ն գնել է Tumblr–ը, որի մասին մայիսին գրել էր Digit.ru–ն։ Աղբյուրը նշում է. «Հանուն արդարության պետք է նշել, որ Tumblr–ը նախկինի պես ցուցակում ընդգրկված է որպես առանձին ռեսուրս` հուլիսին 38,367 մլն այցելություններից զբաղեցնելով 38–րդ տեղը։ Այնպես որ միանշանակ չի կարելի Yahoo–ի ռեսուրսների այցելության ընդհանուր աճը կապել Tumblr–ի օգտատիրական ակտիվության հետ»։ –0–