USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ադրբեջանցի ցանցահեններն ավելի քան 50 հայկական կայք են կոտրել

17.07.2013, 14:48
Ադրբեջանցի ցանցահենները նախորդ գիշեր ավելի քան 50 հայկական կայք են կոտրել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ադրբեջանցի ցանցահեններն ավելի քան 50 հայկական կայք են կոտրել

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանցի ցանցահենները նախորդ գիշեր ավելի քան 50 հայկական կայք են կոտրել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Գիշերն ավելի քան 50 կայք է կոտրվել, որոնց թվում բավական նշանակալից կայքեր կան։ Շատ հնարավոր է, որ գրոհները կշարունակվեն»,– ասաց Մարտիրոսյանը։

Ըստ նրա` ադրբեջանական կիբերգրոհի հետևանքով գրոհված կայքերի շարքում են` Shant հեռուստաընկերության կայքը, Spyur, Sport.am, Meteo-tv.am, Banker.am, Yerevannews.am տեղեկատվական տեղեկատուները, Գիտությունների ազգային ակադեմիայի կայքը, Деловой Экспресс թերթը և այլն։

Փորձագետը ենթադրում է, որ ցանցահենները կարողացել են կոտրել այդ կայքերը, քանի որ մշակող ընկերությունների մոտ որևէ խոցելիություն են գտել` հաշվի առնելով, որ կոտրված ռեսուրսներից շատերը մշակվել են միևնույն ընկերության կողմից։ –0–