Adobe ծառայությունների գրոհից 38 մլն օգտատեր է տուժել
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Adobe ընկերության ներքին ցանցի գրոհների հետևանքով 38 մլն օգտատեր է տուժել, այլ ոչ 2,9 մլն, ինչպես նախկինում հայտնել էր ընկերությունը, հաղորդում է Digit.ru–ն։
Հոկտեմբերի սկզբին Adobe ծրագրային ապահովման արտադրողը տեղեկացրեց իր ներքին ցանցերի վրա գրոհի մասին, որի հետևանքով ցանցահենները 2,9 մլն օգտատերի վարկային քարտերի տվյալների և գաղտնաբառերի հասանելիություն էին ստացել, որի մասին տեղեկացրել էր Digit.ru–ն։ Կիբերանվտանգության մասնագետ Բրայան Կրեբսը հետաքննության շրջանակում բացահայտեց արտահոսքի իրական ծավալները և կապվեց ընկերության հետ։ Adobe–ի մամուլի քարտուղար Խիզեր Էդելը հաստատեց, որ ցանցահեններին հաջողվել է Adobe ID–ի և շուրջ 38 մլն ակտիվ օգտատերերի գաղտնաբառերի հասանելիություն ստանալ։
Adobe–ը նախազգուշացում է ուղարկել բոլոր օգտատերերին, այդ թվում ոչ ակտիվ, որոնց գրառումները հնարավոր է գրոհի ենթարկված լինեն, հաստատում են ընկերությունից։ Adob–ից ենթադրում են, որ ցանցահենները նաև թեստային և հաստատված ակաունտների տվյալներ են ստացել։ Այդ Adobe ID–երի գրոհված տվյալների ծավալն այժմ ճշտվում է։
Ինչպես ավելի վաղ տեղեկացնում էր Digit.ru–ն, բացի անձնական տվյալներից անհայտ անձինք կարողացել են Adobe–ի մի շարք պրոդուկտների ելքային ծածկագրեր ստանալ, որոնց թվում է PDF-ֆայլերով Acrobat–ով աշխատելու համար նախատեսված ծրագիրը, ինչպես նաև ColdFusion և ColdFusion Builder ինտերնետ հավելվածների մշակման համար գործիքը։ Ելքային ծածկագրի արտահոսքը թույլ է տվել ցանցահեններին Photoshop ծրագրի ելքային ծածկագրի գրոհ իրականացնել, տեղեկացրեց ընկերության մամուլի քարտուղարը։ Adobe ծրագրերի ծառայությունների գրոհների մասին այլ տվյալներ դեռ չկան։ –0–