Facebook–ն առաջարկում է Ցուկերբերգին հաղորդագրություն փոխանցել 100 դոլարով
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցն առաջարկում է այն օգտատերերին, ովքեր ցանկանում են անձնական հաղորդագրություն ուղարկել ծառայության հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, նամակի երաշխավորված առաքում ապահովել` 100 դոլարի չափով վճարի պայմանով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Mashable կայքին։
Պարբերականը նշում է, որ Ցուկերբերգին վճարովի հաղորդագրություն ուղարկելու համար նախատեսված գործառույթը հայտնվում է միայն մի քանի օգտատերերի մոտ։ «ՌՒԱ Նովոստիի» թղթակիցներին, ովքեր փորձել են հաղորդագրություն ուղարկել Facebook–ի հիմնադրին, առաջարկվել է միայն ստանդարտ անվճար տարբերակը։ Արևմտյան ԶԼՄ–ների հաղորդագրությունների համաձայն` վճարովի հաղորդագրության առաքումը հասանելի է միայն ԱՄՆ–ում գտնվող Facebook–ի օգտատերերին։
ԱՄՆ–ում գործողության թեստավորման մեկնարկի մասին, որը թույլ է տալիս Facebook–ի շրջանակներում ընկեր չհամարվող օգտատերին վճարի դիմաց «Ստացվող» թղթապանակ ուղարկել հաղորդագրությունները, սոցիալական ցանցը հայտարարել էր անցյալ տարվա վերջին։ Եթե օգտատերն ընտրի անվճար տարբերակը, ապա հաղորդագրությունը կհայտնվի հասցեատիրոջ «Մյուսը» թղթապանակում, որտեղ կուտակվում են անժամկետ նամակներն ու պոտենցիալ սպամները։
Թեստավորման շրջանակներում Facebook–ը հաղորդագրությունն ուղարկելու համար 1 դոլար է գանձում, սակայն Ցուկերբերգի համար բացառություն է արվել։ Հնարավոր է` հետագայում սոցիալական ցանցը բարձրացված գնացուցակներով նամակների վճարովի առաքում առաջարկի նաև Facebook–ի այլ հայտնի օգտատերերի համար։ –0–