Facebook–ն ամենայն հավանականությամբ կհեռացնի այն էջերը, որոնք «շահարկում են» Կոնեկտիկուտում կատարված ողբերգությունը
26.02.2013,
13:18
Կոնեկտիկուտի երեք կոնգրեսականներ դիմել են Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին` սոցցանցից հեռացնել այն էջերը, որոնք «շահարկում են» Նյութաունի ողբերգությունը և կարող են օգտագործվել զոհված երեխաների ընտանիքներին և դպրոցի աշխատակիցներին վախեցնելու և վիրավորելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կոնեկտիկուտի երեք կոնգրեսականներ դիմել են Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին` սոցցանցից հեռացնել այն էջերը, որոնք «շահարկում են» Նյութաունի ողբերգությունը և կարող են օգտագործվել զոհված երեխաների ընտանիքներին և դպրոցի աշխատակիցներին վախեցնելու և վիրավորելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նախորդ տարվա վերջին Ամերիկան ցնցվել էր Նյութաուն քաղաքում կատարված ողբերգությունից, երբ 20–ամյա Ադամ Լանզան դպրոցում կրակել էր 20 երեխաների և վեց մեծահասակների` դրանից առաջ տանը սպանելով իր մորը։
Սենատորներ Ռիչարդ Բլումենտալը, Կրիս Մերֆին և Էլիզաբեթ Էսթին նամակ են հղել Ցուկերբերգին, որում թվարկել են ողբերգությանը նվիրված ավելի քան 100 էջեր, որոնք, ըստ նրանց, պոտենցիալ վտանգ են ներկայացնում ողբերգության զոհերի ընտանիքների համար։ Սենատորների խոսքով, զոհվածների հարազատներն արդեն դիմել են Facebook–ի ղեկավարությանը տվյալ էջերը հեռացնելու խնդրանքով, բայց պատասխան չեն ստացել։
«Էջերից շատերն իբր ստեղծվել են զոհերի մտերիմների կողմից` ի հիշատակ զոհվածների։ Բայց, ցավոք, այդ էջերը դարձել են վիրավորանքների, վախեցնելու և հնարավոր ֆինանսական մեքենայությունների ձև։ Սգող ընտանիքների մասնավոր կյանքի խախտման հնարավորություն տվող այդ էջերում կեղծ տեղեկություն է բերվում նվիրատվությունների վերաբերյալ, և դրա համար օգտագործվում է «հավանել» կոճակը, և դրանք պետք է հեռացվեն Facebook–ից»,– ասվում է երկուշաբթի կոնգրեսականների կողմից Ցուկերբերգին ուղղված նամակում։
Օրենսդիրները նշում են, որ այդ էջերի ստեղծողները խախտում են Facebook–ի կանոնները` օգտագործելով, մասնավորապես, մարդկանց լուսանկարներ և անձնական տվյալներ, ովքեր դրա թույլտվությունը չեն տվել։ «Հավատում ենք, որ դուք ճիշտ որոշում կընդունեք»,– ասվում է ուղերձում։ -0-